«Անելիք բանկը» բարելավում է ապառիկ տրվող ապրանքների վարկավորման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի.  /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է ֆիզիկական անձանց ապառիկ կարգով ապրանքների ավելի շահավետ պայմաններով ձեռք բերման նպատակային վարկավորման վերսկսման մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, բանկն ապառիկ կարգով ապրանքների ձեռքբերման նպատակային վարկեր է տրամադրում 21 տոկոս տոկոսադրույքով` 3 տարի մարման առավելագույն ժամկետով։

«Անելիք Բանկն» առաջարկում է շուկայականից ցածր տոկոսադրույքներով սպառողական վարկեր` ապառիկ կարգով ապրանքների ձեռք բերման նպատակով: Նշեմ, որ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում վարկը տրամադրվում է 1-2 բանկային օրվա ընթացքում», – մամուլի ծառայությունը մեջբերում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարկավորման վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանի խոսքերը:

Ի լրումն գործող ավտովարկավորմանը, հիփոթեքին և այլ սպառողական վարկատեսակներին, այս վարկատեսակն ամբողջացնում է վարկային պրոդուկտների ցանկը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img