2010 թ.-ին HSBC բանկ Հայաստանի շահույթը կրկնապատկվել է՝ հասնելով 5,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ին մինչև հարկումը HSBC-Հայաստան բանկի շահույթն ավելացել է գրեթե կրկնակի և կազմել է 5,9 մլրդ դրամ, ասել է HSBC-Հայաստան բանկի գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:

«Սա Հայաստանի բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է», – ուրբաթ ասաց նա Հայաստանում բանկի գործունեության 15-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Թառումյանի խոսքերով՝ 2010 թ.-ին գրեթե բոլոր ցուցանիշներով բանկը աճ է գրանցել, մասնավորապես՝ բանկի ակտիվներն ավելացել են 7 տոկոսով՝ կազմելով 145 մլրդ դրամ:

«Վարկային ներդրումներն ավելացել են ընդհանուր առմամբ 36 տոկոսով և կազմել 86 մլրդ դրամ, ընդ որում ֆիզիկական անձանց վարկավորման ծավալն ավելացել է 67 տոկոսով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ», – ասաց նա՝ ավելացնելով, որ վարկային պորտֆելի կառուցվածքում 65 մլրդ դրամը բաժին է հասնում իրավաբանական անձանց:

Ֆինանսական տնօրենը նշեց նաև, որ անհնար կլիներ նմանատիպ ցուցանիշների հասնել առանց բաժնետերի կողմից բանկի կապիտալի ավելացման:

«Ելնելով այն բանից, որ նախորդ տարի ԿԲ-ն խստացրեց նորմատիվային պահանջները, և հաշվի առնելով այն, որ մենք նպատակաուղղված ենք Հայաստանում ավելացնել վարկային պորտֆելը՝ բանկի բաժնետերերը պատրաստակամությամբ ավելացրեցին մեր կապիտալը 2,9 մլրդ դրամով կամ 8 մլն դոլարով», – պարզաբանեց նա:

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի տվյալների համաձայն՝ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 24,7 մլրդ դրամ:

ՀՀ ԿԲ-ն 2010 թ.-ին որոշում է ընդունել խստացնել կապիտալի համարժեքության և արժույթի կառավարման նորմատիվները, որոշումը ուժի մեջ է մտել ապրիլի 14-ից:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ սփյուռքահայ ներդրողներին: Բանկը իր հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, տարատեսակ ծառայություններ է առաջարկում, այդ թվում՝ անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև գործառնություններ ֆինանսական շուկայում: Բանկն ունի ութ մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատ: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img