Հիփեթոքային վարկերը ՎՏԲ Բանկ Հայաստանի վարկային պորտֆելի 20-25% են կազմում. գլխավոր տնօրենի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հիփեթոքային պորտֆելի մասնաբաժինը «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է 20-25 տոկոս, ասաց «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի տեղակալ Մհեր Գրիգորյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ճեպազրույցի ժամանակ։

«Այդ մակարդակը, հավանաբար, կպահպանվի նաև հեռանկարում։ Մենք մտադիր չենք որևէ բան փոխել հիփոթեքային պորտֆոլի ռազմավարության մեջ»,- նշեց նա։

Գրիգորյանն ընդգծեց, որ հիփոթեքային պորտֆելն իր փոփոխականությամբ բարդ է երևույթ է բանկային համակարգում երկարաժամկետ ֆինանսական միջոցների բացակայության հետ կապված։

Միաժամանակ պետք է նշել, որ հիփոթեքային պորտֆելը բանկի կայուն հաճախորդային բազա է ստեղծում, իսկ հիփոթեքային հաճախորդները ռազմավարական հաճախորդներ են, ովքեր երկար ժամանակ աշխատում են բանկի հետ։

Գլխավոր տնօրենի տեղակալն անդրադարձավ նաև հիփոթեքային վարկավորման հետ կապված կարծրատիպերին, մասնավորապես, գրավակողմնորոշվածության և վարկային պրոդուկտի մատչելիության տեսանկյունից։

«Պետք է նշել, որ հատկապես գրավակողմնորոշվածության մասով դրանք (կարծրատիպերը) այսօր արդիական են բանկի համար։ Գրավն այդ պրոդուկտում երկրորդական է։ Հայաստանի բանկերից ոչ մեկը չի ձգտում վարկի մարման գրավի դիմաց։ Դա առնվազն անարդյունավետ է և սխալ»,- նշեց Գրիգորյանը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: ($1- 369,62 դրամ է) –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img