Հայաստանում փետրվարին 12,4% չափով գնաճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա փետրվարին 12,4 տոկոս մակարդակով գնաճ է գրանցվել՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, իսկ տնտեսական ակտիվության աճը հաշվետու ժամանակահատվածում 1,4 տոկոս է կազմել։ Այս տվյալները «ԱՌԿԱ» գործակալությանն են տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ հունվարի համեմատ փետրվարին սպառողական գների 1,9 տոկոսանոց աճ է գրանցվել, իսկ տնտեսական ակտիվության՝ 3,7 տոկոսանոց։

Պետբյուջեի համաձայն՝ 2011թ.-ին Հայաստանում 4 տոկոսի մակարդակով գնաճ է ծրագրված (±1,5%), իսկ ՀՀ ՀՆԱ-ի աճը՝ 4,6 տոկոսի չափով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img