Անելիք Բանկի ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելն աճել է 52,8%

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից  ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելը 2010 թվականին աճել է 3,8 մլրդ. դրամով կամ 52.8 տոկոսով՝ 2010թ.-ի դեկտեմբերի 31-ին կազմելով 11,3 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Նշված աճը պայմանավորված է բնակչության վստահությամբ Անելիք Բանկի նկատմամբ: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ բանկի ավանդային պորտֆելը նման աճ է ունեցել այն դեպքում, երբ Անելիք Բանկում ավանդի տարեկան տոկոսադրույքը առավելագույնը չէ»,- նշեց բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը։

Ըստ նրա՝ բնակչության շրջանակում զգալի արձագանք ունի հատկապես «ապահով» ավանդատեսակը, որը, ինչպես և մնացած բոլոր մեր ավանդատեսակները, հնարավորություն է ընձեռում ավանդատուներին ցանկացած պահին հետ վերցնել ներդրված ավանդի գումարը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 60,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 44,4 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 29,7 մլրդ դրամ, իսկ 2010թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 535,5 մլն դրամ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերի մեջ, որը ստեղծեց սեփական Դրամական Փոխանցումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրում:

Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։

2011թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ բանկը 11 մասնաճյուղ ունի Հայաստանում ($1-369,31 դրամ)։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img