ՀԲ-ն հաստատել է Հայաստանում 2011թ.-ին ՀՆԱ-ի 4-5%-անոց աճի մասին կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը չի փոխել 2011թ.-ի արդյունքում Հայաստանում ՀՆԱ-ի 4-5-տոկոսանոց աճի մասին իր կանխատեսումը, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին (Jean-Michel Happi):

«Եթե չլինեն այնպիսի արտաքին գործոններ, ինչպիսիք են էներգետիկ կամ պարենային ճգնաժամը, որոնք կարող են կտրուկ բացասական ազդեցություն ունենալ գնաճի վրա, ինչպես նաև հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում կատարողականությունը՝ մենք ակնկալում ենք, որ ՀՀ ԿԲ-ի գնաճի վերաբերյալ նպատակային ցուցանիշը, այնուամենայնիվ, կպահպանվի», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Պետբյուջեի համաձայն, 2011 թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 4,6 տոկոսի, իսկ գնաճը՝ 4±1,5 տոկոսի սահմաններում:

Հափիի խոսքով՝ Հայաստանի պայմաններում գնաճի կառավարումը բավականին բարդ խնդիր է մասամբ այն պատճառով, որ գների աճի պարագայում ավելի շատ տուժում են բնակչության անապահով և խոցելի շերտերը:

«Այդ պատճառով մենք ամբողջովին համաձայն ենք գնաճի դեմ պայքարի հարցում կառավարության կողմից վարած քաղաքականության հետ», – ասաց նա՝ ընդգծելով, որ երկրի իշխանությունների հետ սերտ համագործակցություն է հաստատվել՝ դրամային քաղաքականության և անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների միջև հավասարակշռությունն ապահովելու համար:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին, 2010թ.-ի փետրվարի համեմատ, ավելացել է 1,4 տոկոսով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կանխատեսման համաձայն, 2011 թ.-ին հանրապետությունում տնտեսական աճը կլինի կրկնակի անգամ ավել նախորդ տարվա 2,6 տոկոսանոց ցուցանիշից:

2011թ.-ի փետրվարին երկրում 1,9 տոկոսանոց գնաճ է գրանցվել, ինչի հետևանքով գնաճը 12-ամսյա կտրվածքում կազմել է 12,4 տոկոս: ԿԲ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանում գնաճի տեմպերն առաջիկա ամիսների ընթացքում կդանդաղեն, իսկ տարվա երկրորդ կեսից գնաճը կսկսի կտրուկ կերպով կրճատվել և կհայտնվի 5,5 տոկոսից ցածր մակարդակի վրա:

Գնաճը զսպելու նպատակով ՀՀ ԿԲ-ն 2011թ.-ի մարտի 4-ից ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,75 տոկոսից դարձնելով 8,25 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img