Մետաղների շուկա. ոսկին ու պղինձը հաջորդ շաբաթ կարող են շարունակել իրենց աճը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ոսկու գնանշման կայուն աճը շարունակվել է նախորդ շաբաթվա ընթացքում, ինչի արդյունքում ոսկին կարողացավ թարմացնել իր պատմական առավելագույն մակարդակը՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1508,68 ԱՄՆ դոլար:

Այս ամենն ուներ մի քանի պատճառ՝ առաջին հերթին Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը ԱՄՆ վարկանիշը վերանայեց «կայունից» դեպի «բացասական» կանխատեսմամբ: Երկրորդը նավթի աճող գներն էին, որը կարողացավ վերականգնել իր դիրքերը Նիգերիայից նավթի մատակարարման հնարավոր խափանումների կապակցությամբ շուկայի մասնակիցների մտավախությունների ֆոնի ներքո, որտեղ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո զանգվածային անկարգություններ սկսվեցին մահմեդական հյուսիսի և քրիստոնյա հարավի միջև: Երրորդ պատճառը ԱՄՆ դոլարի նվազող փոխարժեքն է:

Այս ամենի արդյունքում նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու գինն աճեց 1,3 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1505,65 ԱՄՆ դոլարի:

Գալիք շաբաթ ոսկու դինամիկան հիմնականում կսահմանվի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրության տվյալներով, ինչպես նաև նավթի գներով: Մեր գնահատականների համաձայն, շուկայում կան ոսկու արժեքի հետագա աճի համար բոլոր նախադրյալները:

Եվրագոտում գնաճային ճնշման և եվրոպական մի քանի երկրների, մասնավորապես՝ Հունաստանի, Պորտուգալիայի և Իռլանդիայի պարտքային խնդիրների կապակցությամբ շուկայի մասնակիցների աճող մտավախությունները ստիպում են նրանց գնել ոսկին որպես ապաստան-ակտիվ ֆինանսական և ապրանքային շուկաներում տիրող անորոշության աճի ֆոնի ներքո:

Այս շաբաթ հակազդման մակարդակ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1532 ԱՄՆ դոլարի մակարդակը: Ոսկու գնանշմանը լրացուցիչ աջակցություն կցուցաբերեն թույլ դոլարն ու նավթի բարձր գները:

Մակրոտնտեսական վիճակագրությունից շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ի FOMC-ի՝ տոկոսադրույքին նվիրված հերթական նիստը, որը նշանակված է ապրիլի 27-ին, ԱՄՆ-ի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի կանխատեսումային ցուցանիշի հրապարակումը, ինչպես նաև ԴՊՀ-ի նախագահ պրն Բեռնանկեի ավանդական մամուլի ասուլիսը: Եթե Բեն Բեռնանկեի մեկնաբանություններում դրամային քաղաքականության հետագա խստացման հնարավորության վերաբերյալ ակնարկներ հայտնվեն, ապա ԱՄՆ դոլարը լրացուցիչ աջակցություն կստանա և ճնշում կգործադրի ոսկու վրա: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու համար աջակից մակարդակ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1476 ԱՄՆ դոլարի ցուցանիշը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն ավելացավ 3,1 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,3825 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի արժեքի աճի հիմնական գործոններն էին ԱՄՆ-ի բնակարանային շուկայից ստացված դրական մակրոտնտեսական տվյալները, որտեղ նոր բնակարանների հիմքերի դրման թիվը մարտին, փետրվարի համեմատ, ավելացել է 7,2 տոկոսով, իսկ շինարարության համար արտոնագրերի թիվը ավելացել է 11,2 տոկոսով:

Չնայած այս ամենին, պղնձի գնանշումը դեռևս ցածր է փետրվարին գրանցված իր առավելագույն ցուցանիշներից: Պղնձի արժեքի աճը զսպվում է մետաղի նկատմամբ՝ վերջերս նվազող պահանջարկի, նավթի բարձր գների պատճառով համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հնարավոր դանդաղեցման կապակցությամբ առաջացած մտավախությունների, ինչպես նաև Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի բորսային աճող պաշարների կողմից:

Առաջիկա շաբաթում պղնձի արժեքը կսահմանվի ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացվող տնտեսական լուրերով, ինչպես նաև արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և նավթի գնանշմամբ: Եթե ԱՄՆ-ի անշարժ գույքի մարտյան տվյալները և 2011 թ.-ի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն կանխատեսվածից ավելի լավ լինեն, ապա պղնձի արժեքը կշարունակի աճել: Ընթացիկ շաբաթ պղնձի համար դրական ֆոն կարող են լինել նավթի բարձր գներն ու թուլացող դոլարը:

Սակայն եթե ԱՄՆ դոլարը սկսի աճել կամ ԱՄՆ-ից ստացվեն մակրոտնտեսական բացասական տվյալներ, ապա պղնձի գնանշումը կարող է նվազել: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման ենթադրվող դիապազոնը կարող է լինել մեկ ֆունտի դիմաց  4,18–4,53 ԱՄՆ դոլարը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img