Mon, 20 October
18.1 C
Yerevan
USD: 383.01 RUB: 4.73 EUR: 446.28 GEL: 141.40 GBP: 513.50

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը 15 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը մայիսի 1-ին 15 տարեկան կդառնա։ Քիչ չէ։ Այդքան տարի մենք ձեզ լուրեր ենք հաղորդում և փորձում ենք դա տարեցտարի ավելի ու ավելի լավ անել՝ տնտեսական տեղեկատվության շուկայում մնալով առաջինը։

Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Անճանաչելիության աստիճան փոխվել է մեզ շրջապատող աշխարհը, ուշադրության համար ուժեղացած մրցակցությունը սրել է մեր ընթերցողների հանդեպ պատասխանատվության զգացումը։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում, ուր ենք գնում, ինչ արժեքներ ենք քարոզում, ինչի մասին ենք ցանկանում տեղեկացնել աշխարհին և ինչ է ուզում մեզ ասել աշխարհը։

Այս 15 տարիների ընթացքում մեկ տեղեկագիր թողարկող փոքր գործակալությունից հասել ենք մինչև տասը տեղեկատվական պրոդուկտ հրապարակող, մի քանի մասնագիտացված Ինտերնետ ռեսուրսներ ունեցող (մասնավորապես teleсom.arka.am; armbanks.am; bonds.am; anticrisis.am), առաջատար լրատվամիջոց հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում առաջին լրատվական ագրեգատորի՝ Mediagid.am-ի նախաձեռնողն ենք եղել։

Բացի այդ, «ԱՌԿԱ» գործակալությունն իր հաճախորդներին առաջարկում է լրացուցիչ ծառայությունների փաթեթ՝ տեղեկատվության ուղեկցությամբ և իմիջային միջոցառումների կազմակերպմամբ, կանոնավոր կերպով հանդես գալիս որպես բազմաթիվ միջազգային համաժողովների, քննարկումների և ցուցահանդեսների տեղեկատվական հովանավոր։

Ըստ 2000թ.-ի արդյունքների, «ԱՌԿԱ» գործակալությունը Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն է ճանաչվել։ Իսկ 2002-2003թթ.-ին Business Initiative Directions միջազգային կազմակերպությունը  «ԱՌԿԱ» գործակալությանն արժանի է համարել «Gold» կատեգորիայում որակի «Միջազգային աստղ» մրցանակ (International Star Award for Quality) շնորհել։

Մենք հասկանում ենք, որ ժամանակակից աշխարհում, որտեղ թագավորում են ժամանակակից բարձր տեխնոլոգիաները, աներևակայելի հնարավորություններ են բացվում, իսկ տեղեկատվությունը որակապես այլ արժեք է ձեռք բերում իր սպառողի համար, ով արդեն օժտված է այլ պահանջներով և ցանկություններով։

Մեզ համար տեղեկատվությունը գործարարություն է, որը մենք ձգտում են ավելի լավ և որակյալ անել։ Մենք ցանկանում ենք նախընտրելի մնալ մեր բաժանորդների համար, ովքեր ողջ այս տարիների ընթացքում մեզ հետ են եղել, ինչպես նաև նրանց համար, ովքեր դեռ նոր են պատրաստվում միանալ մեզ։

Մենք շնորհակալ ենք բոլոր մեր ընթերցողներին, հաճախորդներին, գործընկերներին և ընկերներին աջակցության, ըմբռնման և պարզապես նրանց ընտրության համար, որը նրանք արեցին հօգուտ մեզ 15 տարի առաջ, և հուսով ենք, որ չեն սխալվել։

Շնորհակալ ենք, բարեկամներ։

Հարգանքներով՝ «ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia–ն ներառվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում

Freedom Broker Armenia  ընկերությունը ներառվել է երկրի խոշոր հարկատուների ցանկում՝ հաստատելով իր առաջատար դիրքը ներդրումային շուկայում և բիզնեսի կայուն զարգացումը

Կրիպտոակտիվների կառավարումը պետք է պրագմատիկ լինի․ ԿԲ նախագահ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարծում է, որ կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման ժամանակ ռիսկերը մեղմելու համար անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 1.7 կետով. ԿԲ

2025 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ  ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 1-ի համեմատ աճել է 0.6 կետով՝ հասնելով 383.34 դրամի

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ավելացել է 2․75 կետով

Եվրոյի փոխարժեքն աճել է 2․75 կետով՝ մինչև 444․93 դրամ, իսկ ռուբլին՝ 0․0742 կետով՝ մինչև 4.8445 դրամ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 0.85 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են

2025 թ.-ի հոկտեմբերի 16-ին հոկտեմբերի 15-ի համեմատ ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0.19 կետով՝ հասնելով 382.48 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img