ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն առաջին եռամսյակում ավելացել է 5,1%-ով

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալն առաջին եռամսյակում ավելացել է շուրջ 16,1 մլրդ դրամով կամ 5,1 տոկոսով՝ մարտի 31-ի դրությամբ կազմելով 335,1 մլրդ դրամ։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 2011 թվականի առաջին եռամսյակում հայկական բանկերի գործունեությանը վերաբերող սեղմ ամփոփագրում։

Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, Հայաստանի բանկային համակարգի փաստացի համալրված կանոնադրական կապիտալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելացել է 3,5 տոկոսով (կամ 7,2 մլրդ դրամով) և կազմել է շուրջ 211 մլրդ դրամ։ Ոչ ռեզիդենտների մասնակցությունը հայկական բանկերի կապիտալում հաշվետու ժամանակահատվածում աճել է 4,8 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 158,2  մլրդ դրամ։ Փաստորեն, ոչ ռեզիդենտներին բաժին է ընկել երկրի բանկային համակարգի կանոնադրական ամբողջ կապիտալի 75 տոկոսը՝ հաշվետու եռամսյակի սկզբին արձանագրված 74 տոկոսի դիմաց։

Ինչպես նշվում է հաշվետվությունում, մարտի 31-ի դրությամբ բանկերի կապիտալում գլխավոր պահուստի գումարը կազմել է 15,3 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում աճելով 1,6 տոկոսով։ Կուտակած շահույթի ծավալն առևտրային բանկերի կապիտալի հաշվին մարտի վերջին կազմել է 90 մլրդ դրամ՝ եռամսյակի սկզբին արձանագրված 81,8 մլրդ դրամի դիմաց։ Միաժամանակ ընթացիկ ժամանակահատվածի շահույթը կազմել է 8,2 մլրդ դրամ։

Մարտի 31-ի դրությամբ, Հայաստանում գործել է 21 բանկ և 411 մասնաճյուղ ($1 – 372,79 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img