Հայաստանում գնաճը կիսամյակի ընթացքում կարտահայտվի միանիշ թվով

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը կիսամյակի ընթացքում կարտահայտվի միանիշ թվով, կարծում է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Կոշտ դրամավարկային քաղաքականության արդյունքներն այս պահին ակնհայտ են, քանի որ գնաճն ապրիլին բավականին սահմանափակ էր: Ինչպես նշում էի չորս ամիս առաջ, մենք երկնիշ գնաճից կարծես թե տեղափոխվում ենք միանիշի: Այսօրվա դրությամբ այն մոտ է 9 տոկոսի: Կարծում եմ, որ մենք կավարտենք կիսամյակը միանիշ թվով արտահայտված գնաճով», – ասաց Ջրբաշյանը:

Հայաստանում գնաճն այս տարվա ապրիլին գրանցվել է 8,9 տոկոսի մակարդակում: Հայաստանի պետբյուջեի համաձայն՝ 2011 թ.-ին հանրապետությունում գնաճը նախատեսված է 4±1,5%-ի սահմաններում:

Ջրբաշյանն առաջին կիսամյակում և ամռան վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա աճ ևս չի կանխատեսում՝ հաշվի առնելով այն, որ գարնանային բարդ շրջանն արդեն անցել է, իսկ ամռանը գնաճային ճնշումներն ավելի մեղմ են լինում:

ՀՀ ԿԲ խորհուրդը մայիսի 10-ին տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում ընդունեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8,5 տոկոս:

Վերջին անգամ ԿԲ-ն 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.-ի մարտի 4-ին՝ հասցնելով այն 8,25 տոկոսի:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img