Ամերիաբանկը նոր ներդրումային վարկ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն առաջին անգամ ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց առաջարկում է ներդրումային վարկ:

Ինչպես ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, նոր վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է ներդրումներ կատարելու կամ բիզնեսի ֆինանսավորման նպատակով:

«Ներդրումային վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում  ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ձեռք բերել մասնակցություն` բաժնեմասերի կամ բաժնետոմսերի գնման կամ դրանց նոր թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է նաև ՀՀ տարածքում գործող բիզնեսներում ընդգրկվելու նպատակով` սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների ձեռքբերման և դրանք բիզնեսում ներգրավվելու միջոցով կամ նոր բիզնես նախաձեռնելու համար:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդարգության մեջ, ֆիզիկական անձանց համար նախատեսված ներդրումային վարկն ունի առավելություններ. տոկոսադրույքները մատչելի են, հնարավորություն է ստեղծվում բազմատեսակ գրավով ապահովվածության համար: «Ներդրումային վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, գումարի նվազագույն և առավելագույն չափ չի սահմանվում», – նշվում է տեղեկատվության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը՝ Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը.

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 160,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 127,8 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 32,7 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 25,5 մլրդ դրամ, բանկի համախառն վարկային ներդրումները՝ 103,3 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 75,1 մլրդ դրամ, իսկ 2011 թ.-ի առաջին եռամսյակի զուտ եկամուտը՝ 685,9 մլն դրամ (1 դոլարը 376,8 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img