Հայաստանի տնտեսական աճը 2011-2012 թթ. կկազմի 4-5%. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2011-2012 թվականներին կկազմի մոտ 4-5 տոկոս, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀԲ երևանյան գրասնեյակի ղեկավար Ժան Միշել Հապին (Jean-Michel Happi)։

«Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսման համար մենք ներկայումս համագործակցում ենք Էկոնոմիկայի նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության հետ։ Մեր կանխատեսումներով՝ առաջիկա երկու տարիներին աճը կկազմի մոտ 4-5 տոկոս»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա Հապիի խոսքով, հայկական տնտեսությունը, բաց լինելով, ենթարկվում է համաշխարհային տնտեսական միտումների, այդ թվում՝ գնաճի ազդեցությանը։

«Այսպիսով, եթե ենթադրենք, որ աշխարհում առաջիկայում լուրջ ցնցումներ տեղի չունենան, ինչպես նաև Հայաստանում չլինեն բնականին լուրջ աղետներ, որոնք կարող են հանգեցնել գյուղատնտեսական արտադրանքի թանկացմանը, ապա տարեվերջին գնաճը Հայաստանում կարող է կազմել միայն մոտ 6-6,5 տոկոս»,- ընդգծեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը։

Համաձայն պետբյուջեի՝ Հայաստանի գնաճը 2011 թվականին ծրագրված է 4% (±1,5%) մակարդակով, իսկ ՀՆԱ աճը՝ 4,6 տոկոսի չափով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img