«Հայաստան» հիմնադրամի հաշվին նվիրատվություններ կարելի է իրականացնել Visa պլաստիկ քարտերի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին նվիրատվություններ կարելի է իրականացնել Visa պլաստիկ քարտերի միջոցով, երեքշաբթի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի ընթացքում լրագրողներին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Այս տարի մենք միջոցներ հավաքելու նոր մեխանիզմներ ենք կիրառելու, մասնավորապես՝ հայկական բանկերից մեկի հետ կփորձենք Visa քարտեր ստեղծել՝ Himnadram Card անվանմամբ, որոնք մարդիկ կարող են օգտագործել և միաժամանակ նվիրատվություններ կատարել հիմնադրամին», – ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ ծրագիրն իրագործվելու է հայկական բանկերից մեկի հետ, որի անվանումը դեռ չի հրապարակվում: Նախատեսվում է, որ ծառայությունը կգործարկվի 2011 թ.-ին:

Այսօրվա դրությամբ հիմնադրամն օգտվում է միջոցների հավաքագրման աշխարհում առավել տարածված միջոցներից՝ SMS-նվիրատվությունից, փոստային նվիրատվությունից, բարեգործական ճաշերից և համերգներից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին, հիմնադրամի գլխավոր խնդիրը համազգային նախագծերի իրագործումն է, ՀՀ-ում և Արցախում ենթակառուցվածքների զարգացումը: ՀՀ նախագահի գլխավորած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներառված են հեղինակավոր սփյուռքահայեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1998 թ.-ից ամենամյա հեռուստամարաթոններ է անցկացնում, որոնցից ստացված միջոցներն ուղղվում են Ղարաբաղում և Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը: Լոս Անջելեսից 2010թ.-ի նոյեմբերի 25-26-ը հեռարձակվող ավանդական 13-րդ «Հեռուստամարաթոն 2010»-ի ընթացքում հավաքվել էր 21 մլն դոլար: 2010 թ.-ի հեռուստամարաթոնն անցկացվում էր «Ջուրը կյանք է» նշանաբանի ներքո:

Գործունեության 19 տարիների ընթացքում հիմնադրամը Հայաստանում և Ղարաբաղում 225 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել, որոնք նվիրված են ենթակառուցվածքների վերականգնմանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img