«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» աջակցել է «Օրրան» բարեգործական ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեցին «Օրրան» բարեգործական ընկերություն, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Բանկը ֆինանսական միջոցներ է հատկացրել կազմակերպության հարյուր սաների մեկամսյա սննդի համար: Բացի այդ, բանկի աշխատակիցները բոլոր մասնաճյուղերում կազմակերպել են հագուստի և խաղալիքների նվիրատվություն, որոնք ևս փոխանցվել են «Օրրան» կազմակերպությանը՝ որպես նվեր անապահով ընտանիքների երեխաներին:

Ինչպես նշեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված այս ակցիան անցկացվում է «Երկրի մասշտաբով յուրաքանչյուր երեխայի օգտին» նշանաբանի ներքո:

«Մեր բանկը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացմանը, որոնք անցնում են «Երկրի մասշտաբով յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր նշանաբանի ներքո և հարմարեցվում են բնակչության տարբեր խմբերի համար: Այս տոնական օրը երեխաներին մաղթում եմ ամենայն բարիք, անամպ երկինք և խաղաղություն: Բանկում իրագործվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մշտապես կարևորելու ենք երեխաների նկատմամբ մեր հոգատարությունը», – ասել է Խաչատրյանը:

«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմենուհի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք ունեն անապահով ընտանիքների տարբեր տարիքի (7-18 տարեկան) 96 երեխա, ովքեր ավելի վաղ մուրացկանությամբ են զբաղվել: Այստեղ նրանք ստանում են տաք սնունդ և անհրաժեշտ հագուստ, դպրոցական պարագաներ, կատարում են տնային առաջադրանքները:

Բացի այդ, «Օրրանի» մասնագետները երեխաներին են փոխանցում տարբեր արվեստներ`խեցեգործություն, փայտամշակում, քանդակագործություն, մակրամե, իսկ ամենաշնորհալի սաներն իրենց ուսումը շարունակում են բուհերում, ընդ որում կազմակերպությունն իր վրա է վերցնում ուսման հետ կապված բոլոր ծախսերը:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ «Օրրան» փորձում է կատարել այն պարտավորությունները, որոնք պետք է կատարեին ծնողները, սակայն չեն կարողանում ֆինանսների բացակայության պատճառով: Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է հովանավորների նվիրատվությունների հաշվին, որոնց ցանկում ներառված նաև «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը»:

«Մենք առաջին անգամ ենք համագործակցում բանկի հետ և հուսով եմ, որ այն լավ օրինակ կծառայի նաև գործարար ոլորտի այլ ներկայացուցիչների համար», – ասել է Հովհաննիսյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով:
2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img