Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մինչև տարեվերջ մտադիր է չիպային քարտեր թողարկել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կսկսի չիպային քարտեր թողարկել, տեղեկացրեց բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

«Չիպային քարտերը ժամանակի պահանջն են պաշտպանվածության և անվտանգության մակարդակի բարձրացման տեսակետից: Այս պահին մենք Visa-ի և MasterCard-ի հետ սերտիֆիկացման փուլում ենք, և արդեն 2011թ.-ի վերջից նախատեսում ենք սկսել քարտերի թողարկումը», – մեջբերում է Խաչատրյանի խոսքերը բանկի մամուլի ծառայությունը:

Գլխավոր տնօրենի տեղակալը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում քարտային բիզնեսը էական զարգացում է ապրել, անկանխիկ վճարումները դառնում են պարտադիր և անխուսափելի Հայաստանի բնակչության համար: «Ես ճիշտ եմ համարում անկանխիկ վճարումներին անցում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը՝ այդ թվում նաև պլաստիկ քարտերի միջոցով կենսաթոշակների վճարման գծով», – հայտարարել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այժմ բանկը սպասարկում է 25 հազար ակտիվ քարտեր և նախատեսում է մինչև տարեվերջ թողարկված քարտերի թիվն ավելացնել 30 տոկոսով, ավելին՝ բանկը մշտապես բարձրացնում է պլաստիկ քարտերի օգտագործման հասանելիությունը: «Մեզ մոտ առցանց ռեժիմով քարտ պատվիրելու ծառայություն է գործում», – ավելացրել է Խաչատրյանը:

Բանկոմատների միջոցով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը 2011թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 4,8 մլրդ դրամ՝ 2010թ.-ի 3,8 մլրդ դրամի համեմատ: Միաժամանակ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը 2011թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 9,3 մլրդ դրամ՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 7.96 մլրդ դոլարի համեմատ: 2011թ.-ի առաջին եռամսյակում 24-25 տոկոսով ավելացել է բանկի կողմից թողարկված և ակտիվորեն օգտագործվող քարտերի թիվը:

2010թ.-ին, 2009 թ.-ի համեմատ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի քարտերով իրականացված գործարքների փաստացի աճը կազմել է 100 տոկոս՝ կազմելով շուրջ 40 մլրդ դրամ, 50 տոկոսով ավելացել է բանկոմատների միջոցով իրականացված գործառնությունների թիվը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998թ.-ին: 2007 թվականից բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է, ինչպես նաև ArCa տեղական վճարային համակարգի անդամ:(1 դոլարը 376,51 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img