HSBC-ն նախատեսում է Հայաստան ներմուծել առաջին հընթացս (drive through) բանկոմատները

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը համաձայնագիր է ստորագրել  «Արաքս» ընկերության հետ` հընթացս (drive through) բանկոմատ տեղադրելու վերաբերյալ, որը թույլ է տալիս գործարք իրականացնելիս չիջնել մեքենայից։

Ինչպես ներկայացված է «ԱՌԿԱ» գործակալությանը փոխանցված հաղորդագրության մեջ, բանկոմատը տեղակայվելու է Մյասնիկյան 20Ա հասցեում գտնվող «Արաքս» բենզալցման և տեխսպասարկման կայանում։

Հաղորդագրության համաձայն, նմանատիպ  համաձայնություն` Աշտարակի խճուղու վրա` «Վահագնի» թաղամասի մուտքի մոտ հընթացս բանկոմատ տեղադրելու մասին ձեռք է բերվել  «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերության հետ:

Հընթացս (drive through) բանկոմատները կսկսեն գործել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում:

Հընթացս (drive through)  բանկոմատը ինքնասպասարկման մի նոր բանկային լուծում է, որը 24/7 ռեժիմով առաջարկում է ստանդարտ բանկոմատների միջոցով մատչելի նմանատիպ բանկային ծառայություններ: Նոր սարքը ապահովում է առավելագույն հարմարավետություն, խնայելով հաճախորդի ժամանակն ու ջանքերը, քանի որ բանկոմատի միջոցով գործարք իրականացնելիս նա այլևս կարիք չի ունենա իջնել մեքենայից կամ կայանատեղի փնտրել:

«Սա համապատասխանում է Բանկի ռազմավարությանը` հետևողականորեն ներկայացնել հաճախորդի սպասարկման բարելավմանն ուղղված նորարարական տեխնոլոգիաներ»,- նշել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Ըստ նրա, այժմ բանկը գործարկել է  բանկոմատներ Երևանից դեպի դուրս գնացող երկու հիմնական մայրուղիների վրա, և անհրաժեշտության դեպքում կավելացնի դրանց թիվը ապագայում։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, HSBC Բանկ Հայաստանը առաջինն էր, որ 1996 թվականին բանկոմատ ներդրեց Հայաստանում, ինչպես նաև առաջինը գրասենյակից/մասնաճյուղից դուրս բանկոմատ տեղադրեց` Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, որը գործում է մինչ օրս: Ներկայում բանկն ունի ավելի քան 50 բանկոմատներից բաղկացած խոշորագույն ցանցերից մեկը Երևանում:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ սփյուռքահայ ներդրողներին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2011թ.-ի մարտի 31-ի դրությամբ, բանկի ակտիվները կազմել են 149,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 123 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ շուրջ 26,6 մլրդ դրամ, կանոնադիր կապիտալը՝  10,4 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 92,6 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 103,4 մլրդ դրամ, իսկ 2011թ.-ի առաջին եռամսյակի զուտ շահույթը՝ 1,6 մլրդ դրամ  ($1-376,63 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img