«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը գերազանցել է 0,5 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը ԱՊՊԱ-ի ներդրման հինգ ամիսների ընթացքում 620 մլն դրամի հատուցում է վճարել, ասաց «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

«Հատուցման միջին վճարը կազմել է 200 հազար դրամ, ունեցվածքի վնասի գծով ամենախոշոր վճարը կազմել է 1,5 մլն դրամ: 58 դեպքում վճարը գերազանցել է 1 մլն դրամը», – ասաց նա ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ընկերության կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում:

Նրա խոսքերով՝ հունվար-մայիսին Ռոսգոսստրախի շուրջօրյա կոնտակտային կենտրոնը մշակել է 21200 զանգ, իսկ ամսվա ընթացքում ստացված զանգերի միջին քանակը կազմել է 4240:

«Կոնտակտային կենտրոնը գրանցել է ավելի քան 5000 ապահովագրական դեպք, ընդ որում Երևանում տեղի ունեցած ՃՏՊ-ների քանակը 2,6 անգամ գերազանցում է մարզերում գրանցված նմանատիպ դեպքերի ընդհանուր ցուցանիշը», – պարզաբանեց նա:

Գրիգորյանը նշեց, որ ՃՏՊ-ների թվի ամենաբարձր օրական միջին ցուցանիշը գրանցվել է փետրվարին (37), սակայն ի հակառակ սպասումների՝ գարնանը այդ ցուցանիշը շատ քիչ է նվազել (32-33), իսկ հունիսի առաջին օրերին գրանցվել է աճ (36):

«Տարեսկզբից գիշերային հերթափոխի ընթացքում (22:00-06:00) միայն երեք անգամ չի ստացվել որևէ զանգ ՃՏՊ-ի մասին, բոլոր երեք ամսաթվերը գրանցված են ձմռանը», – ասաց նա:

Գործադիր տնօրենը նշեց, որ ԱՊՊԱ գծով վնասների կարգավորման վերաբերյալ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ներկայացված դիմումների ընդհանուր թիվը կազմել է 3040, որոնցից 2670-ն արդեն կարգավորվել են, 351-ը քննարկման փուլում են և միայն 19 դիմումների դեպքում ընկերություն է մերժել է ապահովագրավճար տրամադրել, ինչը կազմում է ներկայացված դիմումներ ընդհանուր թվի 0,7 տոկոսից պակաս:

Մերժումները վերաբերել են միևնույն ընտանիքի անդամներին պատկանող մեքենաների բախման, միևնույն անձին պատկանող մեքենաների բախման, օբյեկտին մեքենայի բախման (երրորդ անձի բացակայություն) դեպքերին:

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ հինգ ասմվա ընթացքում ապահովագրավճարների ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ դրամ, իսկ հաշվի առնելով լուծարված պայմանագրերը՝ այս ցուցանիշը տատանվում է 3,7-3,8 մլրդ դրամի սահմաններում:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա (ԱՊՈ թիվ 0009): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 6–12)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայի ուշադրության կենտրոնում էին, մասնավորապես, Կենտրոնական բանկի ղեկավարության հայտարարությունները մակրոտնտեսական ռիսկերի վերաբերյալ, արտաքին շոկերի հնարավոր գնաճային ազդեցության գնահատականները, սթեյբլքոինների քննարկումը և տարածաշրջանային վճարային ենթակառուցվածքների զարգացումը

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img