Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրումը պետք է կատալիզատոր դառնա ապահովագրության կամավոր տեսակների զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրումը պետք է որոշակի դրայվերի և կատալիզատորի դեր խաղա՝ ապահովագրության կամավոր տեսակների զարգացման համար, ասաց «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

«Մարդիկ պետք է հավատան ապահովագրության շահավետությանը», – ասաց նա շաբաթ օրը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ընկերության կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում:

Գրիգորյանի խոսքերով՝ ԱՊՊԱ-ի ներդրումից առաջ Հայաստանի ապահովագրական ոլորտում ներգրավված էր բնակչության բավականին փոքր հատվածը, հիմնականում նրանք, ովքեր վերցնում էին բանկային վարկեր, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդները, ովքեր խոշոր կազմակերպությունների և միջազգային կառույցների աշխատակիցներ են, որոնց ապահովագրությունը տրամադրվում է սոցիալական փաթեթների շրջանակներում:

«Այսօրվա դրությամբ շուրջ 400 հազար մարդ և նրանց ընտանիքի անդամներ ներգրավված են ապահովագրության գործընթացի մեջ: Ապահովագրողներն ամենագլխավորը պետք է ապահովեն այն բանի գիտակցումը, որ ապահովագրությունը կարևոր և անփոխարինելի գործընթացն է, մասնավորապես՝ ռիսկերի կառավարման և ունեցվածքի պահպանման համատեքստում», – ասաց նա:

Գրիգորյանը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանում հարկավոր է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն և կենսաթոշային բարեփոխում, «և կառավարությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ»:

Հայաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը: Հանրապետությունում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա:

«Կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանը կանցնի բազմաստիճան կենսաթոշակային համակարգի: Փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է կուտակային համակարգ ներդնել 1974 թ.-ին և ավելի ուշ ծնված աշխատողների համար: Կուտակային բաղկացուցիչը, որը կամավոր կարգով կներդրվի 2011 թ.-ից, իսկ պարտադիր կարգով՝ 2041 թ.-ից, թույլ կտա ապագա թոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img