Պետական արժեթղթերը գերիշխում են ՀՀ-ի կապիտալի շուկայում՝ շուրջ 7,4 մլրդ դոլար ծավալով. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/.   Պետական արժեթղթերը գերիշխում են Հայաստանի կապիտալի շուկայում՝ շրջանառության մեջ ունենալով շուրջ 7,4 մլրդ դոլարի ծավալ, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Դրանց հաջորդում են կորպորատիվ պարտատոմսերը՝ մոտ 2,2 մլրդ դոլար, մինչդեռ բաժնետոմսերի շուկան մնում է հարաբերականորեն փոքր՝ շուրջ 500 մլն դոլար շուկայական կապիտալիզացիայով»,- ասել է նա Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովում։

Գալստյանի խոսքով՝ շուկայի զարգացման դրական միտումն ակնհայտ է։

«Իրական հատվածի ընկերությունները դուրս են գալիս շուկա, ինչը կարևոր ազդակ է»,- նշել է նա։

Որպես հիմնական օրինակներ ԿԲ ղեկավարը նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պարտատոմսերի թողարկումը՝ շուրջ 80 մլն դոլար, «Viva Armenia»-ն՝ 80 մլն դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 50 մլն դոլար և «Team Telecom»-ը՝ 45 մլն դոլար։

Խոսելով Հայաստանի կապիտալի շուկայի ներկա վիճակի մասին՝ Գալստյանը նշել է, որ այն արդեն որոշակի տեղ է զբաղեցնում ֆինանսական շուկայում։

«Առաջարկի կողմից այժմ մենք ունենք 50 կորպորատիվ թողարկող։ Միջնորդների սեգմենտը լավ է զարգացած՝ 42 սուբյեկտ, ներառյալ 17 բանկ և 25 ներդրումային ընկերություն։ Բացի այդ, կան ներդրումային հիմնադրամների 6 կառավարիչներ, որոնցից երկուսը կառավարում են շուրջ 4 մլրդ դոլար ակտիվների զուտ արժեքով կենսաթոշակային հիմնադրամներ՝ ձևավորելով ամուր ներդրողների բազա։ Շուկայական ենթակառուցվածքը լրացուցիչ կերպով աջակցվում է AMX-ի (Հայաստանի ֆոնդային բորսա) և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից»,- ասել է Գալստյանը։

ԿԲ նախագահն ընդգծել է, որ միջազգային ներդրողները ռեկորդային բարձր վստահություն են ցուցաբերում հայկական պետական պարտատոմսերի նկատմամբ։

«2018 թ․-ին օտարերկրյա ներդրողների մասնակցությունը ներքին պետական շուկայում կազմում էր ընդամենը 3,6 մլրդ դրամ։ 2025 թ․-ին այդ ցուցանիշն աճել է մինչև 177 մլրդ դրամ, ինչը կազմում է դրամով արտահայտված բոլոր թողարկումների մոտավորապես 7%-ը»,- պարզաբանել է նա։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img