«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանն է պատկանում Հայաստանում ԱՊՊԱ շուկայի շուրջ 36%-ը. գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի ԱՊՊԱ շուկայի շուրջ 36 տոկոսը, ասաց ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

«Ապահովագրության բոլոր տեսակներով այս ցուցանիշը կազմում է շուրջ 27 տոկոս», – ասաց նա շաբաթ օրը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ընկերության կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում:

Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այսօրվա դրությամբ ընկերության պորտֆելի շուրջ 80 տոկոսը բաժին է հասնում ԱՊՊԱ-ին:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը երկրում ԱՊՊԱ ներդրման հինգ ամիսների ընթացքում վճարել է 620 մլն դրամի հատուցում, իսկ լուծարված պայմանագրերի հետ միասին ապահովագրավճարների ծավալը կազմում է 3,7-3,8 մլրդ դրամ:

Պատասխանելով այն հարցին, թե հաճախակի՞ են դարձել ՃՏՊ-ները երկրում ԱՊՊԱ-ի ներդրումից հետո՝ Գրիգորյանը նշեց, որ Ճանապարհային ոստիկանության պաշտոնական տվյալների և վիճակագրական տվյալների համաձայն՝ ՃՏՊ-ներիի թիվը կտրուկ աճել է:

«Սակայն ԱՊՊԱ-ի ներդրումից առաջ ՃՏՊ-ի դեպքում մարդիկ փորձում էին ինքնուրույն լուծել խնդիրը մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը: Մեր ակտուարային հաշվարկներում սակագները հաշվարկելիս մենք նախատեսել ենք նաև այդ թվերը», – ասաց նա:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ապրիլին Հայաստանում գրանցվել է 178 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 30,9 տոկոսով ավել է 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Հայաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը: Հանրապետությունում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա: (1 դոլարը 376,76 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img