Հայաստանի ռեզիդենտների վարկերի ծավալը 2011 թ. 5 ամիսներին աճել է 17 տոկոսով՝ մինչև 1,1 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Առևտրային բանկերի կողմից Հայաստանի ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը հինգ ամիսների ընթացքում աճել է 17 տոկոսով և կազմել 1,118 տրլն դրամ, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Համեմատության համար նշեմ, որ ԱՊՀ հիմնական երկրներում այս ցուցանիշը ներկայումս տատանվում է 3-6 տոկոսի սահմաններում»,- երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։

Ջավադյանի խոսքով՝ վարկերի ընդհանուր ծավալից 469 մլրդ-ը տրամադրվել  է դրամով, իսկ 649 մլրդ-ը՝ արտարժույթով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img