«Արարատբանկը» 2010 թ.-ի արդյունքներով իր բաժնետերերին 4,17% տարեկան դիվիդենդներ կվճարի

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի.  /ԱՌԿԱ/. Հայկական «Արարատբանկը» 2010 թվականի գործունեության արդյունքներով իր բաժնետերերին դիվիդենդներ կվճարի մեկ բաժնետոմսի դիմաց շուրջ 208 դրամի չափով, ասաց «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

«Դիվիդենդների վճարմանը կուղղվի 2010 թվականին ստացած մաքուր հասույթի 20 տոկոսը, ինչը կազմել է 1279 մլն դրամ։ Արդյունքում, տարեկան կտրվածքով մեկ բաժնետոմսի եկամտաբերությունը կազմել է մեկ բաժնետոմսի հաշվարկով 4,17 տոկոս կամ մոտ 208 դրամ»,- չորեքշաբթի ասաց Օսիպյանը բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում։

Բաժնետերերի դիվիդենդների վճարմանն ուղղվելիք միջոցների ծավալը կազմում է 248,5 մլն դրամ։

Օսիպյանի խոսքով՝ մեկ բաժնետոմսի հաշվարկով մաքուր շահույթը կազմել է 1123 դրամ։ «Նախորդ տարվա համեմատ մեզ մոտ 229 տոկոսի աճ է գրանցվել»,- ասաց նա։

Վարչության նախագահը նշեց, որ դիվիդենդների վճարումը ծրագրվում է իրականացնել մեկ ամսից։ «Այսօրվա որոշման ընդունումից մեկ ամիս անց բաժնետերերը կարող են այցելել Արարատբանկի գլխամսային գրասենյակն ու մասնճյուղերը և ստանալ իրենց դիվիդենդները»։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին, 1996թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը №4 բանկային արտոնագիր է ստացել։ Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Մեկ տոկոսից պակասը պատկանում է  փոքրամասնական բաժնետերերին:

Արարատբանկը 2009 թվականի հունվարի 30-ին ընդգրկվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img