ՀՀ ԱԺ-ն վավերացրել է IDA-ի հետ 16 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի արտահերթ նիստի ընթացքում վավերացրել է Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային գործակալության (IDA) հետ  ապրիլին ստորագրված 16 մլն դոլարի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարումն ու մրցունակությունը» վարկային համաձայնագիրը:

«Ծրագրի նպատակն է բարձրացնել արտադրողականությունն ու Հայաստանի վեց մարզերի 55 համայնքներում բարելավել արոտավայրերն օգտագործող անասնապահական տնտեսությունների կայունությունը, ինչը կապահովվի անասունների կաթնատվության բարձրացման, արոտավայրերի կառավարման բարելավման և տնտեսությունների կողմից անասնաբուծական ապրանքների իրացման ծավալների ավելացման միջոցով», – ասաց  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ վարկը տրամադրվել է 20 տարի ժամկետով, առաջին տասը տարվա ընթացքում Հայաստանը վճարելու է տարեկան 0,75 տոկոս, իսկ հետագայում՝ տարեկան 0,5 տոկոս վարկի մարման պայմանով:

Նախարարը նաև նշեց, որ ևս 3,53 մլն դոլար կտրամադրվի կառավարության կողմից որպես համաֆինանսավորում, իսկ 3,8 մլն դոլարը՝ ծրագրի շահառուների կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img