ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալն այս տարվա ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 1,1 տոկոսով և կազմել է շուրջ 747 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:
Տվյալների համաձայն՝ Հայաստանի առևտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալն այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 84,9 մլրդ դրամով կամ 12,8 տոկոսով:
Ինչպես նշվում է կայքում, հաշվետու ամսվա ընթացքում դրամային ավանդների ծավալը, մարտի համեմատ, կրճատվել է 3,3 տոկոսով և կազմել է 209,5 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով ավանդներն ապրիլին նվազել են 0,3 տոկոսով՝ ապրիլի վերջին հասնելով 414,4 մլրդ դրամի:
2011 թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 371,71 դրամ է):-0-