Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնություններից օգտվող հաճախորդների թիվն աճել է 47 %

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնություններից օգտվող հաճախորդների թիվն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 47 %, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ֆակտորինգով Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով, իսկ ընթացիկ տարվա II եռամսյակում I եռամսյակի համեմատությամբ Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալի աճը կազմել է 47 %:

Ընդ որում, ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների ծավալը ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով, իսկ ընթացիկ տարվա II եռամսյակում I եռամսյակի համեմատությամբ այդ ծավալն աճել է 48 %:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ամերիաբանկը, սկսած 2010թ. նոյեմբեր ամսից, ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ (առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում), համաձայն որի` Բանկը ձեռք բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը: Aյդ ընկերությունների ցանկը շարունակ համալրվում է:

Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալն ընթացիկ տարում սկսել է աճել մեծ տեմպերով, այսպես` եթե տարվա սկզբին ֆակտորինգային գործարքների ընդամենը 6%-ն էր բաժին ընկնում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքներին, ապա ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով այն հասնում է 34%-ի: Ընթացիկ տարվա II եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը I եռամսակի համեմատ աճել է 11 անգամ:

«Ֆակտորինգային ֆինանսավորումն ունի մի շարք առավելություններ. այն մատակարարին ընձեռում է վաճառքի ծավալների մեծացման հնարավորություն` գնորդի կողմից վճարումների ուշացման և չվճարման ռիսկերը Բանկին փոխանցելու միջոցով, մատակարարը ստանում է դեբիտորական պարտավորության հավաքագրման և կառավարման հնարավորություն, նա նաև հնարավորություն ունի ապրանքը/ծառայությունը գնորդին մատակարարելուց հետո վճարումը բանկից ստանալ անմիջապես` չսպասելով գնորդի վերջնահաշվարկի ժամկետներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ գնորդ կազմակերպությունը ստանում է վճարման ժամկետի միջինում մինչև 4 ամիս հետաձգման հնարավորություն, որի շնորհիվ մեծանում են գնումների ծավալները, նվազագույնի են հասնում պատվիրված ապրանքի/ծառայության մատակարարման ուշացումները և անորակ ապրանքի ստացման ռիսկը, արագանում է միջոցների շրջանառելիությունը:

Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` առաջարկելով յուրաքանչյուր հաճախորդին անհատական ֆակտորինգային համագործակցության սխեմա:

«Ամերիաբանկը 2011թ. II կիսամյակում շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների մասով` առաջարկելով իր հաճախորդներին ֆակտորինգի նոր տեսակներ, զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները և ընդլայնելով ֆինանսավորվող ոլորտների ցանկը»,- նշված է հաղորդագրությունում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է Ռուսաստանի ներդրումային բանկային խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Տրոյկա Դիալոգ» խումբը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img