«Անելիք Բանկի» վարկային պորտֆելը հունվար-մայիսին աճել է 5.8 մլրդ. դրամով՝ հասնելով 35.3 մլրդ. դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկի» վարկային պորտֆելը 2011 թ. 5 ամիսների ընթացքում աճել է գրեթե 5.8 մլրդ. դրամով կամ մոտ 20 %՝ հասնելով 35.3 մլրդ. դրամի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ընդ որում միայն ապրիլ-մայիս ամսվա արդյունքներով գրանցվել  է վարկային պորտֆելի գրեթե 1մլրդ. դրամի աճ:

«Նշված աճը պայմանավորված է բանկի կողմից շարունակական իրականացվող բիզնես և, վերսկսված, տարատեսակ սպառողական վարկերի տրամադրումով»,- նշեց բանկի վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ բանկը կրկին տրամադրում է ֆիզիկական անձանց համար նախատեսված վարկային պրոդուկտների ամբողջական սպեկտր` ավտովարկեր, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկեր, հիփոթեքային, ուսանողական և այլ տիպի սպառողական վարկեր:

Ուսանողական վարկատեսակը բանկը սկսել է տրամադրել 2011 թվականի վերջից:

«Հիմա արդեն կարող եմ փաստել, որ նշված վարկատեսակի տրամադրումով բանկը զբաղեցնում է իր ուրույն տեղը բանկային համակարգում, ինչին իհարկե նպաստեց 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին բանկի կողմից իրականացված ուսանողական վարկատեսակի գովազդային արշավը: Այս բանկային պրոդուկտը մենք շատ ենք կարևորում, քանի որ այն, ըստ էության, միտված է ապագային»,- ասաց Գրիգորյանը։

Նա ավելացրեց, որ բանկը չի նվազեցնում բիզնեսի վարկավորումը` վարկային պորտֆելի աճի զգալի մասը պայմանավորված է հենց տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված վարկերի ծավալների մեծացմամբ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նախատեսում է 2011 թվականին 11 մլրդ. դրամով ավելացնել վարկային ներդրումների ծավալը`  հասցնելով այն 41 մլրդ. դրամի: Անցած ամիսների տեմպը պահպանելու դեպքում, մինչև 2011 թվականի ավարտը, նախատեսված նշաձողին մենք կհասնենք», – նշեց Հայկ Գրիգորյանը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։ Բանկը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img