ՏԲ Հայաստան Բանկը 300-հազարական դրամ է շնորհել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի լավագույն բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հերթական վիճակահանության արդյունքներով 300 հազարական դրամ շնորհեց իր հաճախորդներին`«Հայջրմուղկոյուղի» ընկերության լավագույն բաժանորդներին, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

2008թ.-ից սկսած «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև աննախադեպ ակցիա է անցկացնում ՎՏԲ-Հայաստան Բանկի  հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմացգանձվող վճարների  հավաքագրման ասպարեզում:

2011թ. հունիսի 11-ին Հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերում անցկացված խոշոր դրամական մրցանակների հերթական վիճակահանության արդյունքում հաղթողճանաչվեցին 10 քաղաքացի։

Ակցիան անցկացվում է չորս ամիսը մեկ անգամ, և եթե նախկինում ակցիայի արդյունքներով ընտրվում էր վեց հաղթող, ապա այսուհետ յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 10 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք.Երևանը):

Պարգևատրման արարողության ընթացքում, որը տեղի ունեցավ հուլիսի մեկին ՎՏԲ Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրենՊատրիկ Լորենը և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ  Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Մերի Մամիկոնյանը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցինմրցանակակիրներին և նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին:
Մամիկոնյանը գոհունակությամբ նշեց, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ այս համատեղ ակցիան կրում է շարունակական բնույթ:
«Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել ևս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը»,- ասաց նա:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը երախտագիտություն հայտնեց ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավարին, ինչպես նաև կոչ արեց երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի»,- ասաց նա։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ —0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img