NASDAQ OMX Արմենիա բորսայում հունիսին ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի ծավալն ավելացել է 23,3%-ով՝ հասնելով 62,9 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի համախառն ծավալը հունիսին կազմելէ շուրջ 62,9 մլն դոլար կամ դրամական արտահայտությամբ՝ շուրջ 23,5 մլրդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ամփոփ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ այս ցուցանիշը, մայիսի ցուցանիշի համեմատ (11,9 մլն դոլար կամ շուրջ 4,3 մլրդ դրամ), ավելացել է 23,3 տոկոսով: Միաժամանակ իրականացված գործարքների ընդհանուր թիվը հունիսին, մայիսի համեմատ, ավելացել է 124-ով՝ ամսվա արդյունքում կազմելով 536 գործարք:

Հունիսի ընթացքում NASDAQ OMX Արմենիա բորսայում իրականացված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է հունիսի 29-ին՝ 6,2 մլն դոլար, իսկ նվազագույն ծավալը՝ հունիսի 2-ին՝ 1 մլն դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով որևէ գործարք չի իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսային տրամադրվել է ՀՀ ԿԲ-ի կողմից 2005 թ.-ի նոյեմբերի 7-ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թ.-ին նոյեմբերի 15-ին:

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, NASDAQ OMX Արմենիա ֆոնդայի բորսայում իրականցված գործարքներով, հունիսի արդյունքում կազմել է 1 դոլարի դիմաց 373, 57 դրամ: (1 դոլարը 368,6 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img