«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» 2011 թ. շահառուներին հանձնեց միանվագ ուսանողական կրթաթոշակներ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2011 թվականի շահառուներին հանձնեց միանվագ ուսանողական կրթաթոշակներ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ակցիայի շրջանակներում նախատեսված ընդհանուր գումարային ֆոնդը գերազանցել է 2 մլն ՀՀ դրամը, կրթաթոշակների չափը կազմել է 40 000-ից մինչև 300 000 ՀՀ դրամ: Ինը ուսանող ստացել է 40 000-ական դրամ գումար, երեքը`60 000-ական դրամ, երեքը` 80 000-ական դրամ, հինգը` 100 000-ական դրամ, երկուսը` 120 000-ական դրամ, մեկը` 150 000-ական դրամ և մեկն էլ` 200 000-ական դրամ գումար:

Գլխավոր մրցանակը` 300 000 դրամ, շնորհվել է ԵՊՀ երրորդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանին:

Արարողության ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը շնորհավորեց ակցիայի շահառուներին՝ մասնավորապես նշելով, որ սոցիալական ակցիաների իրականացումը հանդիսանում է բանկի աջանահերթությունը:

«Նմանատիպ ֆորմատով ուսանողական ակցիան անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Հավաստիացնում եմ, որ հետագայում այն կրելու է շարունակական բնույթ`ամեն տարի ավելացնելով և բյուջեն, և շահառուների թիվը»,- ասաց նա։

Եզրափակելով իր խոսքը` Խաչատրյանը նշեց, որ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» կարգախոսը նախատեսված է բնակչության տարբեր խմբերի համար:

«Բանկի ռազմավարաությամբ նախատեսվում է սոցիալական բնույթ ունեցող ակցիաների և ծրագրերի իրականացումը, ոոնք անցկացվում են  «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» կարգախոսով՝ նախատեսված են բնակչության տարբեր խմբերի համար»,- ավելացրեց գլխավոր փոխտնօրենը։

Բանկն իրագործել է ակցիաներ` ուղղված հիվանդ երեխաների, անապահով ընտանիքների երեխաների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների և մի շարք այլ նպատակային խմբերի աջակցությանը:

«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիան իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Հայտերի ընդունումը սկսվել է 2011 թվականի մարտից: Ակցիայի հիմնական նպատակն էր օժանդակել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած երիտասարդ մասնագետների կայացմանը:

Ակցիայի ընթացքում բանկը ստացել է ավելի քան 500 հայտ ՀՀ պետական, ինչպես նաև մասնավոր  տարբեր բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողների, ինչպես նաև հայցորդների կողմից: Հայտադիմումները ուսումնասիրվել են բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից` հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը, սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև միավորների հաշվեգրման սքորինգային համակարգի արդյունքները: Վերջնական արդյունքների ամփոփման համար հարցազրույցներ են կազմակերպվել լավագույն թեկնածուների հետ, որին մասնակցել են բանկի փորձագետների խումբը և 2010 թվականի ակցիայի հաղթողները: Բանկի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է 25 շահառուների, ինչպես նաև գլխավոր մրցանակակրի անունները:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998թ.-ին: 2007 թվականից բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img