Բրիտանիան, հետևելով ԵՄ-ին, նվազեցրել է Իռլանդիայի վարկի տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիան, հետևելով եվրագոտու երկրների օրինակին, նվազեցնում է Իռլանդիայի վարկի տոկոսադրույքը՝ 5,8 տոկոսից դարձնելով 3,5 տոկոս:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին  նշվում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի հայտարարության մեջ:

Նախորդ հինգշաբթի եվրագոտու երկրները պայմանավորվել էին խորը պարտքային ճգնաժամում հայտնված Հունաստանին օգնության կոմբինացված փաթեթի, ինչպես նաև ճգնաժամի հետևանքով լուրջ վնասներ կրած Իռլանդիայի և Պորտուգալիայի վարկերի տոկոսադրույքների իջեցման մասին:

Մեծ Բրիտանիան չեզոք էր մնում Հունաստանի և Պորտուգալիայի տնտեսությունները փրկելու գործում մասնակցություն ունենալու հարցում, սակայն հարևան Իռլանդիայի նկատմամբ, որը Միացյալ Թագավորության կարևորագույն տնտեսական գործընկերներից մեկն է, Լոնդոնն այլ դիրքորոշում է զբաղեցնում և օգնություն է ցուցաբերում նրան երկկողմ հիմքով:

Նախորդ տարվա վերջին Մեծ Բրիտանիան Իռլանդիային 3,26 մլրդ ֆունտ ստեռլինգի (շուրջ 4 մլրդ եվրո) պարտք է հատկացրել՝ ի հավելումն այն ֆինանսական օգնության, որը Դուբլինը ստացել էր Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից:

«Ես արդեն բազմիցս նշել եմ, որ եվրագոտու երկրների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները չափազանց բարձր են: Ուրախ եմ, որ նրանք որոշել են նվազեցնել դրանք: Դա թույլ է տալիս Բրիտանիային նվազեցնել Իռլանդիային տրամադրված մեր վարկի տոկոսադրույքը՝ համոզված լինելով, որ լրացուցիչ միջոցները կօգնեն Իռլանդիային, այլ ոչ թե կծախսվեն եվրագոտու պետությունների բարձր տոկոսադրույքների մարման վրա», – նշել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img