ՀՀ ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հունիսին 117,7 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2011թ.-ի հունիսին, ըստ նախնական տվյալների, կազմել են շուրջ 117,7 մլրդ դրամ՝ 3,4 տոկոսով ավելանալով մայիսի համեմատ, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

Հաշվետվության համաձայն, կառավարության նկատմամբ ԿԲ պահանջները ավելացել են 7 տոկոսով և կազմել մինուս  83,6 մլրդ դրամ, հունիսի ընթացքում առևտրային բանկերի նկատմամբ ԿԲ պահանջներն ավելացել են 5,4 տոկոսով և ամսվա վերջին կազմել ավելի քան 86,2 մլրդ դրամ, այլ պահանջները ավելացել  են 4,5 տոկոսով և կազմել ավելի քան 115  մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միաժամանակ հունիսին զուտ միջազգային պահուստները գերազանցել են 402,5 մլրդ դրամը՝ 7,3 տոկոսով ավելանալով մայիսի համեմատ, իսկ փողի բազան կազմել է շուրջ 520,2 մլրդ դրամ՝ 6,4 տոկոսով ավելանալով անցած ամսվա համեմատ ($1-365,09 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img