Հայաստանում գնաճը 2011թ.-ի հուլիսին, 2010թ.-ի հուլիսի համեմատ, արձանագրվել է 6,3% -ի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճն այս տարվա հուլիսին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 6,3 տոկոսի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 9,6 տոկոսանոց և ոչ պարենային ապրանքների գների 3,1 տոկոսանոց աճով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, հուլիսին, 2010թ.-ի հուլիսի համեմատ, ծառայությունների ոլորտում սակագների գներն ավելացել են 2,3 տոկոսով:

Սպառողական գների համաթիվը 2011 թ.-ի հունվար-հուլիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 109,4 տոկոս, այդ թվում նաև պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) համաթիվը կազմել է 114 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 103,1 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 104,6 տոկոս:

Հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,1 տոկոս, ինչը 0,4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (0,5 տոկոս):

Միաժամանակ հուլիսին, հունիսի համեմատ, սպառողական գների համաթիվը կրճատվել է 3 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները ևս նվազել են 5,4 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագների գները՝ 0,2 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գների մակարդակը չի փոխվել:

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, հուլիսին, հունիսի համեմատ, երկրի ուսումնասիրված բոլոր քաղաքներում սպառողական գները նվազել են 4,1-2,2 տոկոսով, միաժամանակ անկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թալին քաղաքում: Միաժամանակ մայրաքաղաքում սպառողական գները կրճատվել են 3 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2011 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0—

(%)

2011 թ.-ի

հուլիս

2011 թ.-ի հուլիս՝2010 թ.-ի դեկտեմբերի համեմատ 2011 թ.-ի հուլիս՝2010 թ.-ի հուլիսի համեմատ 2011 թ.-ի հունիս-հուլիս՝ 2010 թ.-ի հունվար-հուլիսի համեմատ 2011 թ.-ի հուլիս՝ 2011 թ.-ի հունիսի համեմատ
Սպառողական գների համաթիվ

ընդամենը

100.4

106.3

109.4

97.0

Սպառման ապրանքներ

99.6

108.1

111.6

95.8

Պարենային ապրանքներ

98.8

110.6

115.4

94.1

Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ

100.5

100.7

100.6

100.2

Ոչ պարենային ապրանքներ

102.1

103.1

103.1

100.0

Ծառայություններ

102.2

102.3

104.6

99.8

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img