Հայաստանի բանկերի մաքուր տոկոսային եկամուտն I կիսամյակում աճել է 27%` հասնելով 47,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի մաքուր տոկոսային եկամուտն առաջին կիսամյակում աճել է 27 տոկոսով և կազմել է մոտ 47,8 մլրդ դրամ: Միաժամանակ տոկոսային եկամուտն աճել է 28,5 տոկոսով՝ մինչև շուրջ 83,56 մլրդ դրամ, իսկ տոկոսային ծախսը՝ 31 տոկոսով՝ մինչև ավելի քան 35,7 մլրդ դրամ:

2011թվականի երկրորդ եռամսյակի բանկերի ֆինանսական միջանկյալ հաշվետվությունների տվյալներով` մաքուր տոկոսային եկամտի ցուցանիշով առաջատար է ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը, որին բաժին է ընկնում տոկոսային մաքուր եկամտի ծավալի 14 տոկոսը կամ 6,7 մլրդ դրամ (տոկոսային եկամուտ՝ 10,5 մլրդ դրամ, իսկ տոկոսային ծախս՝ 3,8 մլրդ դրամ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի հնգյակում են նաև HSBC Բանկ Հայաստանը (ավելի քան 5,6 մլրդ դրամ), ՎՏԲ Հայաստան Բանկը (մոտ 5,1 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (ավելի քան 4,2 մլրդ դրամ) և Ամերիաբանկը (ավելի քան 3,9 մլրդ դրամ): Միաժամանակ Մելլաթ Բանկը տոկոսային մաքուր եկամտի ցուցանիշով վնաս է կրել՝ – 373 մլն դրամ՝ 541 մլն դրամ տոկոսային եկամտի և 914,2 մլն դրամ ծախսի դեպքում:

2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ 417 մասնաճյուղերով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img