Ինեկոբանկը ՓՄՁ ոլորտի զարգացման համար 10 մլն. դոլար վարկային միջոցներ է ներգրավում

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը ներգրավում է 10 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ՝ ՓՄՁ ոլորտի զարգացման համար` կնքելով  համատեղ վարկային պայմանագիր DEG (Deutsche Investitions – und Entwicklungsgesellschaft mbH) և OeEB  (Oesterreichische Entwicklungsbank AG) կազմակերպությունների հետ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են մասնավոր հատվածի կարևոր շարժիչ ուժը և առանցքային դեր են կատարում տնտեսության զարգացման գործում:  Նոր վարկային միջոցներով բանկը կտրամադրի երկարաժամկետ վարկեր հենց այս ոլորտի ձեռնարկություններին` նպաստելով վերջիններիս  գործունեության ընդլայնմանը: ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Ինեկոբանկի գործունեության ռազմավարական ուղղություն, և մենք բարձր ենք գնահատում  OeEB և DEG կազմակերպությունների համատեղ ներդրումը մեր առաքելության իրագործման համար»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը։

Ըստ նրա՝ DEG կազմակերպության հետ Ինեկոբանկն ունի  փոխշահավետ համագործակցության երկար տարիների պատմություն: 2008թ.–ից ի վեր DEG-ն հանդիսանում է նաև Ինեկոբանկի բաժնետեր:

Միաժամանակ Բալոյանն ավելացրել է, որ OeEB կազմակերպության հետ սա առաջին պայմանագիրն է, որը ամուր հիմքեր կստեղծի հետագա երկար և արդյունավետ համագործակցության համար։

«Մենք հպարտ ենք աջակցել Ինեկոբանկին, որն առանձնանում է տարածաշրջանի բացառիկ իմացությամբ և զարգացման բարձր ցուցանիշներով: Քանի որ բանկի գործունեության հիմնական նպատակներից մեկն է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը, այս նախագիծը կոչված է աջակցել այս ոլորտում աշխատատեղերի ապահովմանը: DEG-ի առաջնահերթ նպատակն է  դրամական միջոցները հասանելի դարձնել փոքր և միջին ձեռնարկություններին: ՓՄՁ-ները հաճախ չափազանց փոքր են առևտրային բանկերի համար և չափազանց մեծ են միկրո-ֆինանսական հաստատությունների համար: Այս ֆինանսավորման բացը պետք է լրացվի», – նշել է DEG կազմակերպության Ասիայի և Եվրոպայի բաժնի ղեկավար Հոլգեր Ռոթենբուշը:

Ըստ OeEB գործող խորհրդի անդամ Անդրեա Հոգմանի՝ Ինեկոբանկը համարվում է առաջադեմ գործընկեր Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման համար, որը  կայուն զարգացող տնտեսության հիմնաքար է համարվում և դա Հայաստանի հետագա զարգացման կարևորագույն գործիքը կդառնա։

Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ւնեկոբանկի բաժնետերերի թվում են՝ Ավետիս Բալոյանը (37,1 տոկոս մասնաբաժնով), Կարեն Սաֆարյանը (33,2 տոկոս), KfW բանկային խմբի անդամ, DEG (Deutsche Investitions und Entwicklungesellschaft MBH) ընկերությունը (13,5 տոկոս), ՄՖԿ (IFC) (10 տոկոս)։ Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի, USAID-ի, KfW-ի, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

DEG-ն` KfW բանկային խմբի անդամ կազմակերպությունը Եվրոպական խոշորագույն զարգացման ֆինանսական հաստատություններից մեկն է: Արդեն շուրջ 50 տարի է` DEG-ն ֆինանսավորում և կանոնակարգում է զարգացող երկների կազմակերպությունների ներդրումները:

Սկսած 2008թ. մարտից` OeEB-ն հանդիսանում է  Ավստրիայի զարգացման պաշտոնական բանկը: Այն մասնագիտացած է զարգացող երկրներում մասնավոր հատվածի ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորման մեջ, որոնք ապահովում են կայուն զարգացում:  OeEB-ն տրամադրում է  անհատական լուծումներ երկարաժամկետ ներդրումների համար, որոնք հակառակ դեպքում դժվարություն կունենային ֆինանսավորում գտնել կապիտալի միջազգային շուկաներում: OeEB-ն տրամադրում է նաև Տեխնիկական աջակցություն, որը նպատակաուղղված է զարգացման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: ($1 –  367,22 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img