Հայաստանում գնաճն օգոստոսին, 2010թ.-ի օգոստոսի համեմատ, արձանագրվել է 4,8% -ի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճն այս տարվա օգոստոսին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 4,8 տոկոսի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 6,9 տոկոսանոց և ոչ պարենային ապրանքների գների 3 տոկոսանոց աճով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն` հուլիսին, 2010թ.-ի օգոստոսի համեմատ, ծառայությունների ոլորտում սակագների գներն ավելացել են 2,1 տոկոսով:

Սպառողական գների համաթիվը 2011 թ.-ի հունվար-օգոստոսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 108,8 տոկոս, այդ թվում նաև պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) համաթիվը կազմել է 113,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 103,1 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 104,3 տոկոս:

Հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,03 տոկոս, ինչը 0,6 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միաժամանակ օգոստոսին, հուլիսի համեմատ, սպառողական գների համաթիվը կրճատվել է 0,6 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները ևս նվազել են 1 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագների գները՝ 0,1 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գների մակարդակը՝ 0,1 տոկոսով։

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, օգոստոսին, հուլիսի համեմատ, երկրի ուսումնասիրված բոլոր քաղաքներում սպառողական գները նվազել են 1,4-0,1 տոկոսով, միաժամանակ անկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մարտունի քաղաքում: Միաժամանակ մայրաքաղաքում սպառողական գները կրճատվել են 0,6 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2011 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img