Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը օգոստոսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,3 տոկոսով՝ հասնելով 367,96 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 9,6 մլն ԱՄՆ դոլար, ինչը 37,7տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,42 տոկոսով և շաբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, կազմեց 370,20 դրամ:

Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է բնակչության և բիզնեսի կողմից դոլարի նկատմամբ պահպանվող պահանջարկով՝ համաշխարհային տնտեսության դանդաղման կապակցությամբ համաշխարհային ֆինանսական շուկաներում աճող անորոշության և եվրագոտու առավել խոշոր տնտեսությունների վրա պարտքային ճգնաժամի տարածման կապակցությամբ մտավախությունների ֆոնի ներքո:

16

Այս շաբաթ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի աճի շարունակմանը  կխոչընդոտի ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ փոքր-ինչ սառած պահանջարկը:

3

Այսպես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 5,2 մլն ԱՄՆ դոլար, ինչը 32,5 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Քանի որ առևտրային բանկերի կողմից դոլարի զուտ վաճառքի հաշվեկշիռը դրական է, մենք չենք բացառում, որ Հայաստանում ԱՄՆ դոլարի արժեքի աճը կարող է վերսկսվել: NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կարող է ստուգել 370 դրամ դիմադրության մակարդակի կայունությունը, իսկ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 368 – 373 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը աճեց 0,7 տոկոսով՝ հասնելով 1,4497-ի:

Այնուամենայնիվ, եվրոն շարունակվում է գտնվել ճնշման տակ եվրագոտու ծայրամասային երկրների պարտքային խնդրիների կապակցությամբ մտավախությունների և տարածաշրջանի ավելի խոշոր տնտեսությունների վրա պարտքային խնդիրների տարածցման ռիսկերի ֆոնի ներքո: ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ՀՆԱ-ի երկրորդ եռամսյակի վերանայած տվյալները նույնպես լավատեսություն չեն ներշչնում, ցուցանիշը կանխատեսումից վատն է։ Այսպես, ՀՆԱ ծավալը երկրորդ եռամսյակում տարեկան արտահայտությամբ աճել է ընդամենը 1 տոկոսով՝ առաջին դիտարկման 1,3 տոկոսի դիմաց:

Բացի այդ շաբաթվա վերջում Վայոմինգում կայացած սիմպոզիումի ժամանակ ՊԴԾ-ի նախագահ Բեռնանկեի ելույթը հիասթափեցրեց շուկայի մասնակիցներին, քանի որ նա չհիշատակեց առաջիկայում դրամավարկային քաղաքականության լրացուցիչ խթանման մասին՝ չնայած տնտեսական դանդաղ աճի նոր ազդակներին։ Ներդրողները նախընտրեցին դոլարի փոխարեն եվրո գնել ամերիկյան ֆոնդային ինդեքսենրի վերականգնման ֆոնդի ներքո:

Նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը ևս արձագանքեց այս իրադարձություններին և աճեց 0,62 տոկոսով՝ հասնելով 536,56 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Մակրոտնտեսական վիճակագրությունից շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ի ADP գործակալության՝ զբաղվածների թվի փոփոխման օգոստոսյան տվյալների հրապարակումը և ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխությունը: Եվրագոտու նորություններից հարկ է առանձնացնել օգոստոսի սպառողական գների ինդեքսի հրապարակումը։

Եթե կանխատեսումներն արդարանան և ԱՄՆ-ից, մասնավորապես՝ աշխատաշուկայից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը կրկին հիասթափեցնի շուկայի մասնակիցներին, ամերիկյան տնտեսության դանդաղման կապակցությամբ մտավախությունները կուժգնանան, իսկ եվրոն կարող է անկում ապրել: Այս ամենին կնպաստի ներդրողների՝ ռիսկի չդիմելու ցանկությունը համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջերս տիրող անկայանության ֆոնի ներքո: Այս շաբաթ եվրոյի համար աջակցության մակարդակ կլինի 1,4250-ը:

Իսկ եթե ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական տվյալները դրական լինեն, իսկ եվրագոտում գնաճի տվյալները կանխատեսվածից ավելի լավ լինեն, ապա եվրոն աճի լրացուցիչ ազդակ կստանա: Եվրոյի համար առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է լինել 1,4700-ը: Հայաստանում այս շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն այս դեպքում կգտնվի 525-545 դրամի սահմաններում:

Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճեց 0,94 տոկոսով՝ հասնելով  12,96 դրամի: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով ռիսկի նկատմամբ ներդրողների միտվածության ավելացմամբ և ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի ամրապնդմամբ:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի համաշխարհային գներից: Եթե ԱՄՆ-ի աշխատաշուկայից ստացվող տվյալները կանխատեսվածից լավ լինեն, ապա սա կարող է փոքր-ինչ վերականգնել լավատեսությունը ֆինանսական շուկաներում և աջակցել ռուսական ռուբլուն ինչպես համաշխարհային շուկայում, այնպես Հայաստանում: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 12 ,80 – 13,15 դրամի սահմաններում:–0–

Միքայել Վերդյան, FOREX Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 27–31)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը ձևավորում էին բանկային հատվածի տվյալները, վարկանիշային սահմանումները, գնաճի և պետական պարտքի կանխատեսումները, արտարժույթի փոխարժեքների դինամիկան, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում կադրային փոփոխությունը և Ռուսաստան ապրանքների մատակարարման սահմանափակումների հնարավոր ազդեցության փորձագիտական գնահատականը

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

Մհեր Անանյանը նշանակվել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմումՄհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը I կիսամյակում կազմել է 8,8 տրլն դրամ՝ գրանցելով 11,5% աճ․ ՀԲՄ

ՀԲՄ-ի տվյալներով՝ բանկերի վարկային պորտֆելում ամենամեծ համախառն մասնաբաժինը կազմել են սպառողական (2,01 տրիլիոն դրամ) և հիփոթեքային (1,79 տրիլիոն դրամ) վարկերը՝ 43,2%՝ 2025 թվականի 44,5%-ի դիմաց

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է աճել, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. Կենտրոնական բանկ

Հայաստանի արժութային շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը 2026 թվականի օգոստոսի 5-ի արդյունքներով օգոստոսի 4-ի համեմատ նվազել է 0,87 կետով և կազմել 366,14 դրամ

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

IDBank-ի քարտերը համալրվել են նոր Mastercard World քարտով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը ոչ միայն առօրյա գնումների, այլև ճանապարհորդությունների ընթացքում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img