Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական ընդհանուր պարտքը 1455,4 մլրդ դրամ է կազմել՝ ավելանալով 5,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական ընդհանուր պարտքը կազմել է շուրջ 1455,4 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ազգային վիճակագրական ծառայությունից, ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն, ներքին պարտքը կազմել է շուրջ 185,6 մլրդ դրամ, իսկ արտաքին պարտքը՝ 1269,8  մլրդ դրամ կամ 3442,6  մլն դոլար։

Ինչպես ցույց է տալիս Հայաստանի պետական պարտքի դինամիկայի վերլուծությունը, հաշվետու ժամանակահատվածում դրամային համարժեքով պետական պարտքի չափն ավելացել է 5,5 տոկոսով (կամ 76,2 մլրդ դրամով)՝ 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի ցուցանիշի համեմատ ($1 – 367,93 դրամ է)։ –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img