«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը» առարկայազուրկ մետաղական հաշիվներ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ (ԱՄՀ)` դրամական միջոցները արժութային ռիսկերից զերծ պահելու նոր միջոց, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ ԱՄՀ-ն անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, համաձայն որի հաճախորդին հնարավորություն է տրվում բանկում բացել ԱՄՀ` հաշվում առկա գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու:

«ԱՄՀ ծառայությունը հաճախորդին տալիս է մի շարք առավելություններ, ինչպիսիք են՝ ոսկու արժեքի բարձրացման հետևանքով գումարի վաստակում, արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում, ոսկու առարկայապես գնման դեպքերում կեղծիքներից խուսափելու հնարավորություն, առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն, ինչպես նաև ժամանակի էական տնտեսում և արագ իրացվելիություն», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում է անվճար, հաշվի նվազագույն մնացորդը կազմում է 0 գրամ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հաշվով իրականացվող անկանխիկ ոսկու հաշվառումն ու գործարքների կնքումը կատարվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը: Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին բանկի կողմից սահմանված փոխարժեքով բանկին վաճառելու կամ այլ բանկերում անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցելու միջոցով:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից` հանդիսանալով ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը: 2011թ. օգոստոսի 30-ի դրությամբ բանկը սպասարկել է թվով 54341 հաճախորդ, որից 52 506 ֆիզիկական և 1 835 իրավաբանական անձ: Այսօր բանկն ունի 15 մասնաճյուղ` 6-ը Երևանում և 9-ը հանրապետության տարբեր մարզերում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img