ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2011թ.-ի 8 ամիսների ընթացքում հաճախորդներին 29 մլն դրամ է փոխհատուցել

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2011թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին իր հաճախորդներին շուրջ 29 մլն դրամ է փոխհատուցել, ասաց ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«Ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բողոքների քանակն օգոստոսի վերջին 525 է կազմել, որոնցից 80-ը գրավոր են ներկայացվել»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Սարգսյանը պարզաբանեց, որ տոկոսային հարաբերությամբ 80 բողոքների շուրջ 68 տոկոսը լուծվել է հաճախորդների օգտին։

Նա նաև տեղեկացրեց, որ հաշտարարի կողմից քննված գրավոր հայտերը և բողոքները հիմնականում վերաբերել են վարկային գործարքներին (18 բողոք), ավանդներին վերաբերող գործարքներին (4), բանկային հաշիվներին և պլաստիկ քարտերին (18), դրամական փոխանցումներին (6), ապահովագրական ծառայություններին (19) և ԱՊՊԱ-ին (15)։

Այդ կապակցությամբ ֆինանսական համակարգի հաշտարարը պարզաբանեց, որ հաճախորդների բողոքը հիմնականում վերաբերում է ավանդների տոկոսադրույքները ոչ ճիշտ հաշվարկելուն, բանկերի կողմից հաշիվներից հավելյալ գումար գանձելուն։

«ԱՊՊԱ-ի գծով հաճախորդների բողոքները վերաբերում են վնասի չափի սխալ գնահատականին, առողջությանը հասցված վնասի մասնակի փոխհատուցմանը կամ այս կամ այն կողմի մեղավորության հարցին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաճախորդները տարբեր բժշկական ծառայությունների համար գումար վճարելու վերաբերյալ փաստաթուղթ են ներկայացնում, իսկ ապահովագրական ընկերությունն այս կամ այն պատճառներով մերժում է բոլոր ծախսերը հատուցելու հարցում։

Սարգսյանը նաև նշեց, որ ԱՊՊԱ-ի վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը գործող օգնություն է ցուցաբերում իր հաճախորդներին։ Նա պարզաբանեց, որ հաշվետու ժամանակահատվածում ԱՊՊԱ-ի գծով  ընդհանուր առմամբ 103 բողոք է ներկայացվել՝ չնշելով այն ընկերությունները, որոնց հասցեին առավել շատ բողոք է ներկայացվել՝ հիմնավորելով դա օրենքի տառով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img