Հայաստանը չի պատրաստվում արտերկրից միջոցներ փոխառել. ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի պատրաստվում արտերկրից միջոցներ փոխառել, ուրբաթ լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով պետական պարտատոմսերի թողարկման հնարավորությունը:

«Հայաստանն աննպատակահարմար է համարում միջազգային շուկայից միջոցների ներգրավումը, քանի որ դեռևս մենք  կարող ենք ավելի էժան և երկար արտոնյալ  վարկեր ներգրավել միջազգային կազմակերպություններից»,- ասաց Գաբրիելյանը:

Չբացառելով հետագայում նման հնարավորությունը՝ նախարարը նշեց, որ կառավարությունը ներկայումս իր առջև նման խնդիր չի դնում:

Հայաստանի հետ հարևան երկրներից Վրաստանն արդեն երկու անգամ արտերկրում թողարկել է եվրաբոնդեր, վերջին անգամ՝  500 մլն դոլար գումարի չափով 2011թ.-ի ապրիլին:

2010թ.-ի վերջի դրությամբ, ՀՀ պետական մարմինների կողմից ներգրավված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3,299 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 2,253.7 մլն ԱՄՆ դոլարը ներգրավվել են միջազգային կազմակերպություններից, իսկ 1,045.3 ԱՄՆ դոլարը՝  տարբեր երկրներից: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img