Sun, 11 January
-9.9 C
Yerevan
USD: 381.21 RUB: 4.81 EUR: 443.92 GEL: 141.50 GBP: 511.13

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և American Express-ը Հայաստանում թողարկում են American Express Blue քարտերը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը American Express ամերիկյան ֆինանսական ընկերության հետ համատեղ Հայաստանում սկսում է American Express Blue քարտերի թողարկումը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«American Express Blue քարտը երիտասարդ, ակտիվ անձանց համար նախատեսված նորարար և գերժամանակակից քարտ է, որը պարգևատրումներ է տրամադրում առօրյա ծախսերի դիմաց և ընդգրկում է արտոնություններ, որոնք կլրացնեն քարտատերերի դինամիկ կենսակերպը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

American Express Blue քարտը վարկային քարտ է, որն առաջարկում է ֆինանսական ճկունություն, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ սպասարկում և գրավիչ պարգևատրումների և արտոնությունների բազմազանություն` ստեղծված ակտիվ և հետաքրքրություններով լի կյանք վարող հաճախորդների համար:

«Քարտն ունի եզակի Cashback ծրագիր, որը հնարավորություն է տալիս քարտատերերին ստանալ մինչև 1% Cashback Հայաստանում կատարված բոլոր գնումների դիմաց և 5% Cashback մի շարք առաջատար առևտրի և սպասարկման կետերում կատարված գնումների դիմաց»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, American Express Blue Քարտը առաջարկում է American Express-ի մի շարք այլ առավելություններ, այդ թվում` զեղծարարության և գնումների ապահովագրություն, ճանապարհային օժանդակություն և հաճախորդների 24-ժամյա սպասարկում:

Քարտատերերը կարող են նաև օգտվել հայաստանյան խանութների, ռեստորանների և ժամանցի վայրերի հատուկ առաջարկներից, ինչպես նաև American Express Selects համաշխարհայն ցանցի հնարավորություններից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, քարտի նորաձև և գերժամանակակից դիզայնը  ստեղծված է American Express-ի կողմից արտոնագրված հատուկ տեխնոլոգիայով: Սա միակ քարտն է Հայաստանում, որը ստեղծվել է այս տեխնոլոգիայի կիրառմամբ:

«Մենք վստահ ենք, որ American Express Blue քարտը գրավելու է ժամանակակից աշխարհի միտումներին հետևող և արժևորող հաճախորդներին, որոնք կգնահատեն իրենց ֆինանսական կարիքներն և ձգտումները բավարարող այս քարտը: American Express Blue քարտն առաջարկում է եզակի ծառայությունների փաթեթ`  հարմարեցված  հասարակության այս առաջադեմ սեգմենտի պահանջներին»,- մամուլի ծառայությունից մեջբերեցին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի խոսքը:

American Express Global Network Services EMEA-ի Մարքեթինգի գծով փոխնախագահ  Ֆաբիանա Մինգրոնն իր հերթին նշեց, որ ընկերությունը «չափազանց հպարտ է համագործակցել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ` Հայաստանում առաջարկելով American Express Blue քարտը:

«Քարտի գրավիչ Cashback ծրագիրը, առանձնահատուկ դիզայնը և բազմաթիվ այլ առավելություններն  ուղղված են բավարարելու ակտիվ կենսակերպ վարող և դրան համահունչ նոր քարտային պրոդուկտ փնտրող Հայաստանի հասարակության  օրեցօր ավելացող հատվածին»,- նշեց նա:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: Հիմնական բաժնետերերի թվում են՝ ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:

American Express ընկերությունը միջազգային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 131 երկրներում 129 գործընկեր-բանկերի միջոցով:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

2026 թվականը կլինի բեկումնային. Freedom Broker Armenia-ի տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի ապագայի մասին

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն թեմային, թե ինչ միտումներով է պայմանավորված եղել ներդրումային վարքագիծը 2025 թվականին, շուկայի որ հատվածների համար 2026 թվականը կարող է բեկումնային դառնալ, և ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանի կապիտալի շուկան մոտ ապագայում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img