Արդշինինվեստբանկի նոր ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 3-ից Արդշինինվեստբանկի վարչության նախագահ է նշանակվել Մհեր Գրիգորյանը, ով ավելի վաղ զբաղեցրել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Ինչպես տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը բանկի մամուլի ծառայությունից, ներկայացնելով նորանշանակ վարչության նախագահին՝ բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ Մհեր Գրիգորյանը, լինելով հայկական բանկային համակարգի հմուտ գիտակ, կդառնա Արդշինինվետբանկում ձևավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը:

Գրիգորյանն իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում իրեն արված առաջարկն ու կարծում է, որ իր առջև բավականին հավակնոտ նպատակ է կանգնած:

«Իմ առջև կանգնած է բավականին հավակնոտ նպատակ, այն է` դարձնել Արդշինինվեստբանկն առավել հզոր և մրցունակ` շարունակելով իրագործել մանրածախ և կորպորոտիվ բիզնեսի զարգացմանն ուղղված նոր նախագծեր», – նշեց նա:

Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին, մասնագիտությամբ իրավաբան է: 1996 թվականից աշխատում է բանկային համակարգում` ՀՀ կենտրոնական բանկում, Հայներարտբանկում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006թթ համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում` որպես խորհրդատու: 2007 թվականից մինչև նոր նշանակումը, եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ-տնօրինության անդամ:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը Արդշինինվեստբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` ավանդների ընդունում, քարտային ծառայություններ, վարձավճարների ընդունում, հաշիվների սպասարկում, վարկերի տրամադրում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Բանկը Հայաստանում ունի 49 մասնաճյուղ և 6 մասնաճյուղ ԼՂՀ տարածքում: Բանկն ունի նաև ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody’s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img