HSBC Բանկ Հայաստանը պարգևատրել է առևտրի ֆինանսավորման ոլորտի իր հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն չորեքշաբթի պարգևատրել է առևտրի ֆինանսավորման ոլորտի իր հինգ հաճախորդներին:

Գլխավոր մրցանակը` որպես բանկի լավագույն հաճախորդ, ստացավ ARAY ընկերությունը: Պարգևատրվածների թվում են` Karcomauto Group  (Բանկի գլխավոր գործադիր տնօրենի մրցանակ), Lia-K Group (Մրցանակ միջազգային առևտրի համար) ընկերությունները, «Էրեբունի» բժշկական կենտրոնը (Մրցանակ նորարարական առևտրի համար):

«Արտահանող և ներկրող ընկերությունների խրախուսումն ու օժանդակումը կարևոր է Հայաստանի համար: Բանկը շարունանակաբար հատուկ ուշադրություն է հատկացնում նորարարական լուծումների զարգացմանն ու ներկայացմանը առևտրի ֆինանսավորման մեջ, լուծումներ, որոնք թույլ կտան հայկական ընկերություններին անցում կատարել ավանդական ֆինանսական գործիքներից համապարփակ և շահեկան լուծումների»,- պարգևների հանձնման արարողության ժամանակ հայտարարեց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):

Նա նշեց, որ առևտրի ֆինանսավորումը HSBC բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է ողջ աշխարհում, և Հայաստանն այդ տեսանկյունից լավ հնարավորություններ ունի` HSBC խմբի հետագա հաջողություններում իր ավանդը ներդնելու համար:

«HSBC Բանկ Հայաստանին բաժին է ընկնում երկրի առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ է, սական սահմանափակվել այդ ձեռքբերումով բանկը մտադիր չէ»,- ասաց Քլիֆորդը:

Նա հայտնեց, որ բանկի հաճախորդները հնարավորություն են ստացել մասնակցել համաեվրոպական համաժողովների, մասնավորապես, հաճախորդներից մեկը հունիսին մասնակցել է Շանհայում անցկացված Trade Summit համաժողովին: Հաջորդ շաբաթ Համբուրգում կանցկացվի HSBC-ի կազմակերպած համաժողովը, իսկ նոյեմբերին HSBC Բանկ Հայաստանի հայկական բիզնեսի 40 հաճախորդներից երեք ներկայացուցիչներ կմեկնեն Բարեսլոն` European business Awards-ի շրջանակներում:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 155,2 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 128 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ շուրջ 27,2 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 10,4 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 90,8 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 109,1 մլրդ դրամ, իսկ 2011թ.-ի առաջին եռամսյակում մաքուր շահույթը՝ 2,8 մլրդ դրամ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img