Tue, 22 July
36.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է երրորդ եռամսյակում բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2011 թվականի երրորդ եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով առաջատար են դարձել՝ 1. Ամերիաբանկը, 2. ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը, 3. HSBC բանկ Հայաստանը, 4. Արդշինինվետսբանկը և 5. «Անելիք» բանկը:

Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշի աղյուսակում երրորդ եռամսյակում ընդգրկվել է 21 առևտրային բանկ։ Հաշվետու եռամսյակում ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ), որը բնութագրում է տեղեկության քանակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 2849,36՝ 2010 թվականի երրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազելով 24,8 տոկոսով (բոլոր բանկերի ԸԱԻ-ն 2010 թ. երրորդ եռամսյակում կազմում էր 3788,35): Ընդ որում 2011 թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ ԸԱԻ-ն կրճատվել է 20,5տոկոսով (բոլոր բանկերի ԸԱԻ-ն 2011 թ. երկրորդ եռամսյակում կազմում էր 3586):

Մամուլի վարկանիշի առաջատար հինգ բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը 2011 թվականի երրորդ եռամսյակում, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2086,9-ից նվազել է 1954,1-ի, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ կրճատվել է՝ 2352,7 -ից դառնալով 1954,1:

Միաժամանակ Ամերիաբանկի ԸԱԻ-ն կազմել է 633,3՝ 2011 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 871,3-ի  և 2010 թ.-ի երրորդ եռամսյակի 810,5 -ի դիմաց, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ԸԱԻ-ն կազմել է 615,6 ՝ համապատասխանաբար 253,8-ի և 123,24-ի դիմաց,  HSBC-բանկ Հայաստանինը՝ 256,5՝ 59,1 -ի և 71,2-ի դիմաց, Արդշինինվեստբանկի ԸԱԻ-ն կազմել է 251,3՝ 358,8 -ի և 192,6 -ի դիմաց և Անելիք բանկինը՝  197,4՝ 169,1 -ի և 66,86-ի դիմաց:

Ինչպես ցույց տվեց ընթացիկ եռամսյակում ստացված մամուլի ազդանշանների վերլուծությունը, մամուլի վարկանիշի առաջատարի դիրքեր զբաղեցնող բանկերի կառուցվածքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել 2010 թվականի նույն եռամսյակի համեմատ: Միաժամանակ Ամերիաբանկը պահպանել է իր առաջատարի դիրքը, իսկ բանկի ԸԱԻ-ն նվազել է 21,9 տոկոսով:

ԸԱԻ-ի աճի առավելագույն թռիչք է կատարել հաշվետու ժամանակահատվածում երկրորդ տեղը զբաղեցրած ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, որի ԸԱԻ-ի աճը կազմել է 399,7 տոկոս։ 2011 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով` երրորդ տեղում է HSBC-բանկ Հայաստանը, որի ԸԱԻ-ի աճը կազմել է 257,7 տոկոս: Բանկն առավելագույն առաջընթացն է գրանցել վարկանիշային աղյուսակում՝ 15-րդ տեղից հայտնելով 3-րդ տեղում:

Միաժամանակ Արդշինինվեստբանկի ԸԱԻ-ն ավելացել է 30,5 տոկոսով, իսկ առաջատարների հնգյակը եզրափակող Անելիք բանկը 11-րդ տեղից հայտնվել է 5-րդ տեղում, որի ԸԱԻ-ի աճը կազմել է 195,3 տոկոս:

Այս տարվա նախորդ եռամսյակի համեմատ՝ Ամերիաբանկը պահպանել է առաջատարի դիրքը, չնայած նրա ԸԱԻ-ն կրճատվել է 27,3 տոկոսով: Նրան հետևող ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը բարձրացել է երեք կետով (142,6 տոկոսի ԸԱԻ-ի աճ): 2011 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով երրորդ տեղում է HSBC բանկ Հայաստանը՝ բարձրանալով 15-րդ տեղից (334,2 տոկոսի ԸԱԻ-ի աճ):

ԸԱԻ-ի 30 տոկոսանոց անկման պատճառով Արդշինինվեստբանկը երկրորդ տեղից հայտնվել է չորրորդ տեղում: Առաջատարների հնգյակը եզրափակում է Անելիք բանկը, որը եռամսյակի ընթացքում ԸԱԻ-ի 16,7 տոկոսանոց աճի արդյունքում յոթերորդ տեղից հայտնվել է հինգերորդ տեղում:

Նշենք նաև, որ 2010 թվականի երրորդ եռամսյակում «ԱՌԿԱ»-ի մամուլի վարկանիշի առաջատարներն էին՝ Ամերիաբանկը (810,5 ԸԱԻ-ով), Ինեկոբանկը (430,6), Կոնվերսբանկը (300,1), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը (274,2) և ՊրոԿրեդիտ բանկը (271,6)։

Միաժամանակ 2011 թ.-ի երկրորդ եռամսյակում մամուլի վարկանիշի առաջատարներն էին՝ Ամերիաբանկը (871,3 ԸԱԻ-ով), ՎՏԲ-Հայաստան բանկը (533,1), Արդշինինվեստբանկը (358,8), Արարատբանկը (335,7) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (253,8):

2010 թվականից «ԱՌԿԱ» լրատվական գործակալության մամուլի վարկանիշն էապես թեթևացվել և պարզեցվել է։ Մասնավորապես, վերացել են բոլոր ենթաբաժինները, և ընդհանուր առմամբ ընտրվել են 9 բաժիններ, որոնցով և բաշխվում ու դասավորվում է տեղեկատվությունը։ Ենթաբաժինների վերացումը տվյալ ծառայությունն ավելի ընթեռնելի է դարձրել։ Հաճախորդներն այժմ կարող են գտնել կոնկրետ բաժիններով բաշխված անհրաժեշտ տեղեկությունը։

Պետք է հաշվի առնել նաև, որ տեղեկատվական ազդանշանների ընտրության համար օգտագործվում են ինչպես «Գոլոս Արմենիի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց Աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ» տպագիր պարբերականները, այնպես էլ տեղեկատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ։ Որպես էլեկտրոնային աղբյուրներ ընտրվել են Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir-ը։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին ասվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության մասին փաստացի տեղեկացվածության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշի կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ #03(07),  2011 թ.-ի III եռամսյակ» ամփոփագրում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ուզում ենք, որ «ներդրող» բառը Հայաստանում նշանակի ոչ թե էլիտարություն, այլ նորմա»․ Freedom Broker Armenia

«ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանի հետ ներդրումային մտածողության փոխակերպման, ընկերության ռազմավարության և վստահության՝ որպես տնտեսական արժեքի մասին

Հայաստանում պետական աջակցության ծրագրով դուրս է գրվել ավելի քան 1 մլն դոլարի անհուսալի վարկ

Անհուսալի վարկեր ունեցող շահառուների շուրջ 4400 հայտերն արդեն հաստատվել են

Հայաստանի տնտեսությունը 2025թ․–ին կկայունանա 5,5% աճի հետագծում․ ԵԱԶԲ կանխատեսում

Կանխատեսվում է, որ գնաճը կմնա թիրախային մակարդակին մոտ ողջ կանխատեսման հորիզոնի ընթացքում և կկազմի 3.1% մինչև 2025 թվականի վերջը

Բիթքոյնի հերթական ռեկորդը․ պատմական առավելագույն ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 118 հազար դոլարը

Հուլիսի 11-ին բիթքոյնի փոխարժեքը առաջին անգամ հատել է 118,000 դոլարի սահմանը՝ գերազանցելով նախորդ օրը գրանցված առավելագույնը

Հայաստանի շուկան․ տնտեսական ակտիվության արագացումը դրական է  շուկայի համար

Հայաստանի ֆոնդային շուկան 2025 թվականի հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը գրանցել է խառը դինամիկա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img