ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Մուրան» ընկերության հետ անցկացվող հերթական համատեղ ակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը  և «Մուրան» ընկերությունը հերթական անգամ ձեռնամուխ եղան ավտովարկավորման հերթական համատեղ բացառիկ ակցիայի իրականացմանը` Nissan Micra մակնիշի ավտոմեքենաների ավտավարկավորմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ այս ակցիայի նպատակն է բնակչության նշանակալի մասի, մասնավորապես` ավտոսիրողների և ավտոմեքենաների սեփականատերերի բանկի հանդեպ հավատարմության մակարդակի բարձրացումն ու առաջնային շուկայից նոր մեքենաների ձեռք բերման հարցում իրենց հնարավորությունների ընդլայնումը:

Ակցիան գործելու է հոկտեմեբրի սկզբից մինչև դեկտեմբերի վերջը: Ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի առավել հարմարավետ պայմաններով` վարկավորումն իրականացվում է ՀՀ դրամով, կանխավճարը` սկսած 10%-ից (բացառիկ առաջարկ), վարկի ժամկետը` 12-ից   84 ամիսմ տարեկան տոկոսադրույքը սկսած 15%-ից:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, վերոնշյալ պայմանները տարածվում են Կոմիտաս 47 հասցեում գտնվող «Մուրան» ավտոսրահից միայն Nissan Micra  մակնիշի ավտոմեքենաների ձեռբերման համար:

«Ֆիզիկական անաձանց վարկավորումը հանդիսանում է Բանկի գործունեության կարևորագույն ուղղղություններից մեկը: Ավտովարկավորման շուկայում այդ ուղղության զարգացման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով մեր Բանկը իր գործընկեր, ՆԻՍՍԱՆ բրենդի պաշտոնական ներկայացուցիչ «Մուրան» ընկերության հետ համատեղ մշակեց վարկային պայմանների հերթական հատուկ փաթեթը, որի շնորհիվ Nissan Micra  մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերումը հենց ավտոսրահից հաճախորդի համար կդառնա էլ ավելի  շահավետ», – ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների կազմում և իր հաճախորդներին է առաջարկում ժամանակակից բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդարձակ ցանկ: Ներկայումսբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում (68 մասնաճյուղ):  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img