Ամերիաբանկը ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառք է սկսել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է ձեռք բերել 999.9 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ այս առաջարկը նախատեսված է բոլոր հաճախորդների համար` և հաշվետեր և ոչ հաշվետեր:

Ծառայությունը ենթադրում է տարբեր քաշերի ոսկու` 1ունցիա, 10գ, 20գ, 50գ, 100գ, 1000գ ստանդարտացված ձուլակտորների վաճառք իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ձուլակտորի հետ հաճախորդին տրամադրվում է նաև որակի սերտիֆիկատ:

Ամերիաբանկը ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառքի նպատակով կատարում է կանխիկ ոսկու գնանշում՝ ըստ ձուլակտորների քաշային մեծության, որը հրապարակվում է Բանկի ինտերնետային կայքի գլխավոր էջում:

Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկում է նաև մետաղական հաշիվներ` անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման համար, ինչպես նաև` ոսկու կառուցվածքային ավանդ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img