Հայաստանի բանկերի սեփական կապիտալը III եռամսյակում ավելացել է 9,65%-ով՝ հասնելով 361,2 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի սեփական կապիտալը 2011 թ.-ի երրորդ եռամսյակում, տարեսկզբի համեմատ, ավելացել է 9,65 տոկոսով և կազմել շուրջ 361,2 մլրդ դրամ:

Միաժամանակ բանկերի կանոնադրական կապիտալն ավելացել է 11,1 տոկոսով՝ հասնելով շուրջ 227,6 մլրդ դրամի, իսկ չտեղաբաշխված շահույթը՝ գրեթե 7,3 տոկոսով՝ հասնելով 102,4 մլրդ դրամի:

Բանկերի երրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ սեփական կապիտալի ցուցանիշով առաջատարի դիրքում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որին բաժին է հասնում բանկերի սեփական կապիտալի համախառն ծավալի 12,12 տոկոսը (43,8 մլրդ դրամ): Միաժամանակ բանկի կանոնադրական կապիտալը կազմում է բանկերի կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալի 13,71 տոկոսը (31,2 մլրդ դրամ), իսկ չտեղաբաշխված շահույթը՝ 4,9 տոկոս (շուրջ 5 մլրդ դրամ):

Սեփական կապիտալի մեծությամբ առաջատար բանկերի հնգյակում են հայտնվել Ամերիաբանկը (33,5 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (30,7 մլրդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (29,8 մլրդ դրամ) և HSBC բանկ Հայաստանը  (28,9 մլրդ դրամ):

2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և 425 մասնաճյուղ: (1 դոլարը – 379,35 դրամ է) –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img