Հայաստանի բանկային համակարգի շահույթն ինը ամիսների ընթացքում աճել է 18,4%-ով՝ հասնելով 24,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթն ընթացիկ տարվա ինը ամիսների արդյունքում կազմել է շուրջ 24,5 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի 20,7 մլրդ դրամի դիմաց՝ ապահովելով 18,4 տոկոսով աճ, հաղորդվում է ՀՀ ԿԲ «2011թ.-ի ինը ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գործող բանկերի գործունեությունը» տեսությունում:

Ըստ ԿԲ տվյալների՝ մինչև հարկերի վճարումը բանկերի ստացած շահույթի ծավալը կազմել է շուրջ 31,4 մլրդ դրամ (2010թ.-ի ինը ամիսների ընթացքում՝ 26,1 մլրդ դրամ):

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում հայկական բանկերի տոկոսային եկամուտների ծավալը կազմել է շուրջ 127,2 մլրդ դրամ՝ 58,4 մլրդ դրամ տոկոսային ծախսերի դեպքում: Միաժամանակ բանկերի ոչ տոկոսային եկամուտները կազմել են 34,8 մլրդ դրամ՝ 57,7 մլրդ դրամ ոչ տոկոսային ծախսերի դեպքում:

ԿԲ տեսության համաձայն՝ ընթացիկ տարվա ինը ամիսների արդյունքում բանկերի զուտ տոկոսային եկամուտները կազմել են ավելի քան 68,7 մլրդ դրամ (2010թ.-ի նույն ժամանակահատվածի 56 մլրդ դրամի դիմաց), իսկ զուտ ոչ տոկոսային եկամուտները՝ մինուս 22,8 մլրդ դրամ (2010թ.-ի ինը ամիսների մինուս 21,6 մլրդ դրամի դիմաց):

Միաժամանակ բակերի կողմից հնարավոր կորուստների համար 59,4 մլրդ դրամ գումարի չափով պահուստ կատարված կրճատումների, ինչպես նաև պահուստից 44,9 մլրդ դրամ միջոցների վերադարձի արդյունքում զուտ կրճատումները կազմել են 14,5 մլրդ դրամ (2010թ.-ի ինը ամիսների ընթացքում 8,3 մլրդ դրամի զուտ կրճատումների դիմաց):

2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ բանկերի չտեղաբաշխված կուտակային հաշվեկշռային շահույթի ծավալը կազմել է 81,6 մլրդ դրամ:

2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ և 432 մասնաճյուղ ($1 – 380,47 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img