«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ի ընդհանուր վարկային պորտֆելը տասը ամսվա ընթացքում կազմել է շուրջ 2,26 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ի ընդհանուր վարկային պորտֆելը, այդ թվում նաև լիզինգը, 2011 թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 2,26 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 7,6 տոկոսով:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանում կատարել է 1 054 գործարք, իսկ հաճախորդների բազայում ներառված է 890 մարդ:

Նրա խոսքերով՝ ընկերության վարկերի վերադարձի մակարդակն այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 99,4 տոկոսը:

Գաբրիելյանը նաև նշել է, որ «Ֆարմ Կրեդիտ Արմենիան» Հայաստանի ֆինանսական ոլորտում միակ կոմերցիոն կոոպերատիվն է:

«Մեր կազմակերպությունը վարկեր է տրամադրում միայն գյուղական համայնքում գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Այս ոլորտում աշխատում են գրեթե ոչ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները: Մեր վարկային ապրանքների պայմանները լուրջ մրցակցություն են ներկայացնում այս ծառայությունների ոլորտում», – ասել է նա:

Նշելով ընկերության առավելությունները՝ Գաբրիելյանն առանձնահատուկ նշել է գյուղտեխնիկայի և սարքավորումների լիզինգը:

«Այս բնագավառում մենք այս պահին առաջատարն ենք Հայաստանի ֆինանսական ոլորտում», – ավելացրել է նա:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: «ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ ընկերության ակտիվները 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,5 մլրդ դրամ, պարտավորություններն՝ ավելի քան 2 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է 482 մլն դրամ:

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ երկրում գործում է 31 վարկային կազմակերպություն՝ 70 մասնաճյուղով: Միաժամանակ կոոպերատիվ կազմակերպության ընդհանուր ակտիվներն ինը ամսվա արդյունքում կազմել են 109,7 մլրդ դրամ, կապիտալը՝ 42,5 մրդ դրամ, պարտավորությունները՝ 67,2 մլրդ դրամ: (1 դոլարը 384,9 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img