ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը և Հայաստանի բանկային համակարգը երեքշաբթի նշում են իրենց 118-ամյակը:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի բանկերի միությունից, Միությունը Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ նախատեսում է Հայկական դրամի և Հայաստանի բանկային համակարգի օրվան նվիրված միջոցառում կազմակերպել: 1993թ.-ի նոյեմբերի 22-ին Հայաստանում սկսվեց խորհրդային ռուբլին նոր ազգային արժույթի՝ հայկական դրամի փոխարինման գործընթացը: Այդ գործընթացը տևեց գրեթե մեկ շաբաթ:
Չնայած այն տարիների բավական ծանր պայմաններին, որոնք երկրի բնակչությունը հիշեց որպես ցուրտ և մութ տարիներ, դրվեցին հայկական պետականության և հիմնական ֆինանսական կառույցների, այդ թվում նաև Հայաստանի բանկային համակարգի հիմքերը:
Հայկական դրամը շրջանառության մեջ մտցվեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 14,5 դրամ փոխարժեքով, իսկ լողացող փոխարժեքի անցնելուց հետո տարեվերջին փոխարժեքը գրեթե հինգ անգամ կրկնապատկվեց և կազմեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց գրեթե 75 դրամ:
Այսօր Հայաստանը շարունակում է պահպանել լողացող փոխարժեքի քաղաքականությունը, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը 2011 թ.-ի նոյեմբերի 22-ի տվյալներով կազմում է 1 դոլարի դիմաց 384,32 դրամ:
Հայկական բանկային համակարգն իր հիմնադրման ամենասկզբում աշխարհում զբաղեցնում էր առաջատար դիրքերից մեկը 1 միլիոն բնակչի հաշվով բանկերի քանակի տեսակետից, քանի որ երկրում գործում էր 60-ից ավել տեղական և ավելի քան 15 օտարերկրյա բանկ:
Այժմ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 425 մասնաճյուղերով:
Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանի բանկային համակարգի հասույթը ինն ամիսների ընթացքում աճել է 18,4 տոկոսով՝ մինչև 24,5 մլրդ դրամ, Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 343,1 մլրդ դրամ, իսկ համախառն վարկային ավանդները, ներառյալ դեպոզիտները, ֆակտորինգը և լիզինգը՝ ավելի քան 1 185 մլրդ դրամ: -0-